«Նախընտրական քարոզչանյութերի տարածման համար չպետք է օգտագործվեն Կառավարության կայքն ու էջերը սոցցանցերում». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի այս ելույթը, ըստ էության, նախընտրական քարոզչություն է։ Ու թեև այս փուլում (նախքան մայիսի 8-ը) օրենսդրությունը դա չի կարգավորում, բայց մենք, «Անկախ դիտորդ» դաշինքում, հավատացած ենք, որ Կառավարության տեղեկատվական ու կոմունիկացիոն ռեսուրսները որևէ փուլում չեն կարող օգտագործվել նախընտրական քարոզչության համար։ Հարկատուների միջոցներով … Read more

«Հրապարակվել է Freedom House-ի «Freedom in the world 2026» տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Մինչ տարաբնույթ եվրոպացի պաշտոնյաները շուտասելուկի պես կրկնում եմ Հայաստանի ժողովրդավարության մասին անգիր արած, անդեմ եւ կեղծ տեքստեր, հերթական հեղինակավոր միջազգային զեկույցը ջախջախում է այս ցինիկ խոսույթը։ Այսօր հրապարակվել է Freedom House-ի «Freedom in the world 2026» տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր։ Ավելին, Հայաստանի … Read more

Հայտնի են «Ռոբոտների հաքաթոն»-ի հաղթողները

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքները։ Փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունել է ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ երեք օրերի ընթացքում Երևանը և Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող թիմերը մեծ նվիրվածությամբ աշխատել են իրենց նախագծերի վրա՝ հավաքելով, փորձարկելով և կատարելագործելով ռոբոտները։ Արդյունքում, մրցահարթակում … Read more

Հայկ Մարտիրոսյանը մրցաշարային աղյուսակը գլխավորողների խմբում է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող գրոսմայստեր Գեորգի Ագզամովի հիշատակին նվիրված 19-րդ միջազգային մրցաշարում մեկօրյա հանգստից հետո չորրորդ տուրում, սպիտակ խաղաքարերով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Նիկիտա Խորոշևի նկատմամբ, 3,5 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակը գլխավորող վեց շախմատիստների խմբում։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ … Read more

«ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում ամենաթողության մթնոլորտը։ Չկա վստահություն իրավապահ համակարգի նկատմամբ». Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Խորհրդարանում ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ 2025 թվականին 2024-ի համեմատ հանցագործությունների թիվը 3,2 տոկոսով նվազել է։ Մինչդեռ, որոշ տեսակի հանցագործություններ շեշտակի աճել են։ Խոսքը վերաբերում է առանձնապես ծանր հանցագործություններին, սպանություններին, խարդախության դեպքերին։ Վերջին ամիսներին օրը ցերեկով՝ մարդկանց աչքի առաջ, տեղի ունեցած են այնպիսի … Read more

«Մենք բոլորս սովորելու գործընթացում ենք։ Եթե այսօր ինչ-որ բանում դժվարանում եք, դա չի նշանակում, որ վաղն էլ նույնը կլինի». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ այցելելով մարզի մի շարք կրթական և մարզական հաստատություններ։ Նախարարին ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Ժաննա Անդրեասյանը նախ եղել է Գյումրու թիվ 41 և թիվ 19 հիմնական դպրոցներում, որոնք հիմնանորոգվել են Կառավարության՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող … Read more

«Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է՝ որպես նախընտրական գործիք». Արման Թաթոյան

Նիկոլ Փաշինյանը խաղում է մայրերի վախի վրա։ Ես հասկանում և հարգում եմ մեր մայրերի վախը։ Հայաստանի մայրերն ունեն վախենալու իրավունք։ Հենց այդ պատճառով էլ ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ․ Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է՝ որպես նախընտրական գործիք։ Բայց նա դա անում է ոչ թե մայրերին պաշտպանելու համար, ոչ թե հանուն մեր … Read more

«Հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա ընկած հրթիռի բեկորը մարդկային կորուստներ կամ լուրջ նյութական վնաս չի պատճառել». Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը հայտնում է. «Այսօր կեսօրից հետո՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա ընկած հրթիռի բեկորը մարդկային կորուստներ կամ լուրջ նյութական վնաս չի պատճառել»։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական … Read more

Երկխոսության, համերաշխության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջոցով խաղաղության հաստատման և ամրապնդման գործում առանցքային դեր են խաղում մշակույթն ու սպորտը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Այսօր՝ մարտի 20-ին, Ֆրանկոֆոն տարածքում և դրա սահմաններից անդին պաշտոնապես մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ աշխարհի տարբեր անկյուններում համախմբելով ֆրանսախոսներին և Ֆրանկոֆոնիայի առանցքում գտնվող արժեքները կրողներին։ Անմասն չմնալով այս գեղեցիկ ավանդույթից՝ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների … Read more