«Ողբերգություն, տխրություն։ Ուր էլ որ գնաս, դատարկ տներ են»․ Կորեացի ճանապարհորդը Արցախ այցը նկարագրում է որպես «ամենաբարդը՝ 129 երկրներով շրջագայությունների ընթացքում»․ «Գեղարդ»

Թեև ադրբեջանական կառավարությունը շարունակաբար պնդում է, որ իրենք «վերակառուցում» են Արցախը, զբոսաշրջիկների համար բացում են սահմանները, ներդնում մուտքի թույլտվության և օնլայն գրանցման համակարգեր, սակայն օտարերկրացի ճանապարհորդի ներկայացրած փաստերն այլ բանի մասին են վկայում։ Կորեացի ճանապարհորդ Յանգ Մինն օրեր առաջ յութուբյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է Արցախ կատարած իր այցի մասին։ Այդ այցը … Read more

Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն մեծ աջակցության շոու ցույց տալ մի մարզում, որը իր իսկ իշխանության օրոք ավելի է խրվել աղքատության ճահճի մեջ․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը Աչքովս ընկավ, որ Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել, որի կուլմինացիան իր ձեռքը համբուրելու փորձերն էին։ Սցենարից շեղումներն են լինում, երբ քաղաքացիները իրական խնդիրներով մոտենում են, Նիկոլն ու իր ամբողջ թիմը միանգամից քարկապ են ընկնում։ Բայց ինչն է հետաքրքիր՝ Նիկոլը փորձում է իրեն մեծ … Read more

Մենք՝ որպես հավաքական ազգ, այս տարիներին կորցրել ենք ընդհանուր երազանքը կամ ճիշտ չենք սահմանել․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ ծանր զգացողությամբ դիտեցի կորեացի ճանապարհորդի՝ Արցախ կատարած շրջագայությունը։ Այդ և նման տեսանյութերը նայելով՝ ցավով հասկանում ես՝ մեր տեսած քաղաքներից ու գյուղերից քիչ բան է մնացել։ Մեզանից խլված հողի վրա այսօր լայնածավալ շինարարություն է գնում, ու հենց դա է, որ ավելի է ծանրացնում կորստի գիտակցումը։ Գիտե՞ք որն … Read more

Եթե երկրի վարչապետը լեգիտիմացնում և քաղաքական նպատակներով գործիքայնացնում է փախստականներին թիրախավորող ամենաայլանդակ խոսույթները, իր հետևորդները ինչո՞ւ չպիտի դրանք կրկնեն

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Գնացել է մետրոյում երեխայի հետ իր համար հանգիստ նստած փախստական կնոջը կպել, փորձել քարտեզ տալ նրան, երբ վերջինս բավականին քաղաքակիրթ ձևով հրաժարվել է՝ ներկայացնելով իր պատճառները, հերթական անգամ կորցրել է ինքնատիրապետումը ու սկսել մատ թափ տալով գոռգոռալ, որ իրենք միլիարդներ են ծախսել, որ արցախցիները մնան Արցախում։ Կինը կրկին բավականին հանգիստ … Read more

Պարզաբանում․ Կառավարության ղեկավարն իրավունք ունի նկարահանումներ անելու մետրոպոլիտենում․ Factor.am

Մարտ 22,2026 14:26 Share Factor.am – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից կուսակիցների հետ շրջում է Երևանում։ Այսօր ՔՊԿ-ի ներկուսակցական քարոզարշավի վերջին օրն է։ Փաշինյանը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից գնացքով ժամանեց Գարեգին Նժդեհի հրապարակ։ Ամբողջ ընթացը՝ մետրոյի կայարան մուտք գործելը և երթևեկության ընթացքը Փաշինյանը ցուցադրեց ուղիղ եթերում։ Երևանի մետրոպոլիտենում նկարահանումներն արգելվում են՝ անվտանգային նկատառումներով։ … Read more

Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով՝ հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի։ ՀՀ 33 քաղաքացիներին Քուվեյթով ՀՀ դեսպանությունն օժանդակել է Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագիր ստանալու հարցում։ Մարտի 14-ից-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած … Read more

Գրեթե մեկ տարի լիակատար շրջափակման մեջ երեխա մեծացրած, նույն հողում թշնամու հետ գոյակցելու պայմաններում ապրած կնոջը «փախուստի» մեջ մեղադրելը ոչ միայն անարդար է, այլ՝ բարոյապես անընդունելի․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով․ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների միլիարդներն ենք ուղարկել ձեզ»։ Նախ՝ այսպես կոչված «հայաստանցիների միլիարդները» որևէ մեկի անձնական գրպանից հանված գումարներ չեն։ Պետական բյուջեն ձևավորվում է ընդհանուր հարկային և մաքսային հոսքերից, որոնց մեջ տարիներ շարունակ իրենց զգալի … Read more

Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ՝ նրանք թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով և իրականացնում են համակարգչային հափշտակություններ։ Օպերատիվ տեղեկությունների համակողմանի ուսումնասիրության հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ։ … Read more

«Արցախն ու Հայաստանը միասնական են, 30 հազար քառակուսի կիլոմետրին գումարած էն 12 հազար քառակուսի կիլոմետրը». մետրոյում արցախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը այսօր, հավանաբար, ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում Երեւանի մետրոյով շրջագայելիս խոսքակռվի մեջ մտավ արցախցի մի երիտասարդ կնոջ հետ, որի երեխային ցանկանում էր նվիրել 29 743 քկմ. Հայաստանի քարտեզի մանրակերտը, սակայն մերժում ստացավ։ Դրանից հետո արցախցի կնոջ ու Փաշինյանի միջեւ թեժ խոսակցություն ծավալվեց։ Փաշինյան. «Բայց ձեր տղան այս քարտեզում ա ապրելու։ Էդ հաշվի առեք»։ Արցախցի. «Մի … Read more

Վերաքննիչ դատարանը Արմեն Ավինյանի օգտին որոշում է կայացրել՝ գտնելով, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենա վարողները խումբ չեն կազմում․ «Հետք»

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2026թ. մարտի 20-ին բեկանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ կայացված վճիռը և «Օպելի» վարորդ Գրիգոր Իսկանդարյանի հայցը մերժել է։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2025թ. հուլիսի 4-ին, մասնակի բավարարել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։ Դատարանը վճռել էր, որ «համբալ» … Read more