«Europe Medialab»-ում կայացավ ՀՀ-ին նվիրված ցուցահանդես և երեկո, որը կազմակերպվել էր առաջին հայ լրագրողի՝ ծրագրին միանալու կապակցությամբ

🔶️2026թ․ մարտի 23-ին «Europe Medialab»-ում կայացավ Հայաստանին նվիրված ցուցահանդես և երեկո, որը կազմակերպվել էր առաջին հայ լրագրողի՝ ծրագրին միանալու կապակցությամբ։ 🔹️Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով իր խոսքում շեշտեց «ՍիվիլՆեթ» հեռուստատեսության լրագրողի աշխատանքի կարևորությունը ԵՄ կառույցների հետ համագործակցությունը լուսաբանելու համատեքստում և հույս հայտնեց, որ Հայաստանի այլ անկախ լրատվամիջոցների ևս հնարավորություն կտրվի … Read more

20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն, ով իր կնոջ հետ նրան երրորդ հարկի պատուհանից ցած էին նետել ու տարածում էին տեղեկություններ, թե նա է իր կյանքին վերջ տվել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 25-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քնչական բաժնի քննիչների կողմից իրականացված հսկայածավալ, պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բացահայտվել է Երևանում 20-ամյա աղջկա սպանությունը, մինչդեռ առաջին իսկ օրվանից մահացածի հարազատները ու դեպքի վայրում ապրող բնակիչները տեղեկություններ էին տարածել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է ու եթե Արաբկիրի քննիչները գործի … Read more

«Նիկոլները պարտվողականությունը դարձրել են պետական քաղաքականություն։ Նրանք պիտի պատասխանատվության ենթարկվեն իրենց բերած աղետների համար». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Նիկոլը նոր հանձնարարական ունի. ժխտել հայ ժողովրդի ինքնորոշման պայքարը՝ ներկայացնելով Ղարաբաղյան շարժումը որպես «օտար շահերի զոհասեղան»։ Ի գիտություն Արցախը հանձնածի. այդ շարժումը սկսվել է ոչ թե աշխարհաքաղաքական խաղերից, այլ Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից փախչող մարդկանց արյունով։ Եթե սա «սխալ» է, ապա ստացվում է՝ սխալ էր … Read more

Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման. shamshyan.com

Այսօր՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Օհանեսովը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 9-րդ կետերով։ Քանի որ նա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին սպանել էր … Read more

«Մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության, կստեղծենք 300,000 նոր աշխատատեղ և բիզնեսի համար կսահմանենք 0% հարկ». Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է. Ըստ բոլոր հարցումների՝ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը։ Ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, նա նոր ֆեյք լուրեր է հորինում։ Երբեմն պատերազմով է սպառնում, երբեմն ասում է՝ ձայները կտանք Քոչարյանին։ Ճշմարտությունն այն է, որ Կարապետյանը կլինի նոր և ուժեղ վարչապետ։ Մենք ձայն չենք տա որևէ այլ … Read more

«Նախարարի միակողմանի որոշումը ոչ միայն հակասում է «ՀՀ և ՀԱԵ հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին և Կառավարության համապատասխան որոշմանը, այլև պարունակում է բանակում հոգևոր ծառայության հետագա ձևաչափի վերաբերյալ անորոշ և ոչ հստակ ձևակերպումներ». Տեր Եսայի քահանա Արթենյան

Ինչպես հայտնի է, սույն տարվա փետրվարի 1-ից, ՀՀ Պաշտպանության նախարարի որոշմամբ, դադարեցվեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված գնդերեցների գործունեությունը։ Որպես պատճառաբանություն նշվեց հոգևոր ծառայության կազմակերպման ձևաչափը վերանայելու նպատակով։ 24News-ը հարց ուղղեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին, թե արդյոք Էջմիածինը մասնակցում է այդ նոր ձևաչափի մշակման գործընթացին և ինչպես է պատկերացնում … Read more

«Գործող իշխանությունների՝ միջազգային պարտավորությունների նկատմամբ ունեցած անլուրջ մոտեցումները և դրանց ընտրողական կատարումը հանգեցնում են ՀՀ հեղինակության անկմանը». Արթուր Դանիելյան

«Անվտանգությունը բոլորիս համար կարևոր նշանակություն ունի, և այն ունի շատ կարևոր բաղադրիչներ։ Իրավական անվտանգությունը նույնպես պետության կայունության և արտաքին քաղաքականության, արտաքին դիրքավորման կարևորագույն հենասյուն է։ Ինչ վերաբերում է ներհայաստանյան իրավական անվտանգությանը, ցավոք, այսօր ականատեսն ենք խեղաթյուրված մի իրավիճակի, երբ իշխանությունների տարանջատման սկզբունքի վերաբերյալ ունեցած արհամարհական մոտեցումները և իրավունքի գերակայության խոցելի վիճակը հանգեցնում են մի այնպիսի … Read more

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի միջազգային փորձագետների և լրագրողների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի միջազգային փորձագետների և լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, տնտեսական զարգացման խթանումը և անվտանգության մարտահրավերների հաղթահարման կարևորությունը։ Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումները ու մոտեցումները խաղաղության, կայունության … Read more

«Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմն այդ ճեղքով մտնելու է։ Իսկ ձեր ասած ուժերը, դռների փեղկերը լայն բացում են»․ Նիկոլ Փաշինյան

«Թույլ տվեք իմ վստահությունն արտահայտել, որ այդպես չի պատահի»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Հայկ Կոնջորյան Նա անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե այնպես պատահի եւ հուլիսի 8-ին ընդդիմությունը Հայաստանում հաղթի, ապա պատերազմն անխուսափելի է։ «Սա ասում եմ ժողովրդի հետ մեր վերջին երկու ամսվա … Read more

Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: Ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի հրացան և ինքնաձիգի 36 փամփուշտ է բաժնում կամավոր հանձնել Մարտունի համայնքի 32-ամյա բնակիչը՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:Հանգուցյալ հորը պատկանած երկփողանի որսորդական հրացան ու փամփուշտներ է … Read more