Հայաստանն «իրական Հայաստան» պրոյե՞կտ է, թե ինչ-որ բան կապում է նրան անցած պատմության հետ. Սերգեյ Մարկեդոնով

Մոսկվա–Մինսկ–Երևան–Տաշքենդ տեսակոնֆերանսի ձևաչափով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում անցկացված՝ «Հետխորհրդային երկրները` որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը» թեմայով կլոր սեղանի ժամանակ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի «Հետխորհրդային պետությունների նոր դերը» ծրագրի ղեկավար, Ռոսսոտրուդնիչեստվոյի եւ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը (լուսանկարում) հիշեցրեց, որ 35 տարի առաջ այս օրը փլուզվել … Read more

Պաշտոնական Երևանը համարում է, որ մեր ողբերգական պատմության դրվագներից մեկը պետք է սրբագրվի և գրվի նոր պատմությո՞ւն. Թաթուլ Հակոբյանի հարցը ԱԳՆ-ին

Լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ թիվ 1 դիվանագետինՀարգարժան պարոն նախարար,այսօր մի հոդված եմ պատրաստում Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների մասին: Այդ երկրի վարչապետ Օրբանի 16-ամյա ղեկավարումն ավարտվում է ընտրություններում նրա կրած պարտությամբ: Պարոն Միրզոյան,ՀՀ ԱԳՆ էջում, որտեղ համառոտ տեղեկանք է դրված Երևան-Բուդապեշտ հարաբերությունների շուրջ, մի խմբագրում է կատարվել և ուզում … Read more

Արդյոք տնօրենը պարտադիր պետք է բժի՞շկ լինի. Anticor

Anticor. Հայաստանի առողջապահական համակարգում շրջանառվում է մի նախաձեռնություն, որը կարող է էականորեն փոխել բժշկական հաստատությունների կառավարման տրամաբանությունը․ առաջարկվում է օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ հիվանդանոցների և այլ բժշկական կազմակերպությունների տնօրենների համար այլևս պարտադիր չի լինի բժշկական կրթություն ունենալը։ Առաջարկը ներկայացվում է որպես կառավարման արդիականացման քայլ, սակայն դրա ազդեցությունը շատ ավելի լայն է՝ ներառելով ոչ միայն արդյունավետության, … Read more

«Ոչ բարեկամ երկրներին շնորհավորանքներ չենք հղում». Ռուսաստանը չի պատրաստվում շնորհավորել Պետեր Մաջյարին

Ռուսաստանը չի պատրաստվում շնորհավորել «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հաշվի առնելով Բուդապեշտի աջակցությունը հակառուսական պատժամիջոցներին, ինչպես հաղորդում է TASS-ը, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք շնորհավորանքներ չենք հղում ոչ բարեկամ երկրներին։ Իսկ Հունգարիան ոչ բարեկամ երկիր է. աջակցում է մեր դեմ պատժամիջոցներին», – Life-ի լրագրող Ալեքսանդր … Read more

Էդմոն Մարուքյան. Սխալ կառավարման իրական գինը

Երբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Ավինյանը փորձել է քաղաքի խցանումները բացատրել նրանով, որ վարորդները լուսացույցի դեղին լույսի տակով են անցնում և մնում խաչմերուկի մեջտեղում։ Նա խնդիրը չի կապում շինարարության թույլտվությունների անհամակարգ տրամադրմամբ, կամ  նրանով, որ … Read more

Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու ժամկետ սահմանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք․ Արմավիր): Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվ ել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, … Read more

Վարդապետյանը և Յինգ Յոնգը Շանհայում վերահաստատել են համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայ քաղաքում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին: … Read more

Էհսան Մովահեդիան. Իսրայելի հարաբերությունների խորացումը Բաքվի և Ղազախստանի հետ սպառնում է Հայաստանի և Իրանի անվտանգությանը

Վերջին շաբաթներին Ղազախստանի ոչ բարեկամական դիրքորոշումը Իրանի նկատմամբ առաջացրել է այս հարցը՝ արդյո՞ք Աստանան միանում է հակաիրանական դաշինքին Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ 2025 թվականի նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Դոնալդ Թրամփի ներկայությամբ, Ղազախստանը պաշտոնապես հայտարարեց իր անդամակցությունը Աբրահամի համաձայնագրին։ Ղազախստանը Ադրբեջանից հետո Իսրայելին նավթի երկրորդ խոշոր մատակարարն է, և երկու դեպքերում էլ … Read more

Ռուբինյանը և Պլեպիտեն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին: ԱԺ փոխնախագահն արժեւորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում: Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի … Read more

Արմեն Գրիգորյանը և Օդրա Պլեպիտեն մտքեր են փոխանակել վիզաների ազատականացման գործընթացի շուրջ

Ապրիլ 13,2026 15:58 Share Ապրիլի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին: ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող … Read more