Բուհերը կորցնո՞ւմ են իրենց վրա դրված ակնկալիքների ծանրությունը, ինչո՞ւ համալսարանը հաճախ չի իրականացնում իր հիմնական առաքելությունը. «Փաստ»

Վերջին տարիներին առավել սուր բնույթ է ստանում Հայաստանի աշխատաշուկայի հետ կապված կարևոր մի խնդիր, որը դրսևորում է բուհական կրթության և իրական աշխատանքի պահանջների տարբերությունը։ Հասարակության լայն շրջանակները, գործատուները, ինչպես նաև հենց ուսանողները հաճախ բարձրաձայնում են, որ բուհական կրթությունը այլևս, մեղմ ասած, ոչ միշտ է տալիս այն գիտելիքները, հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայի դինամիկ զարգացող … Read more

Օվերչուկը փորձում է ասել, որ Նախիջևանի կարգավիճակի փոփոխությունը կամ ԹՐԻՓՓ-ը հարված են այն համակարգին, որի վրա Մոսկվան կառուցել է իր ազդեցությունը. Շիրազ Խաչատրյան. «168 ժամ»

Ապրիլի 2-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։ «Խնդիրն այն է, որ այդ ստորագրություններն ավելի խորը գործընթացներ են առաջացրել։ Դրանք խախտել են տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը»,- հիմնավորել է նա՝ հիշեցնելով, որ «այդ … Read more

Ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրավապահների մասնակցությամբ հերթական բռնության դեպքն է արձանագրվել, որն իրավապահ «մարմինները» փորձում են կոծկել:Բռնության զոհը Նինա Խաչատրյանն է, որը փորձել է պաշտպանել իր որդիներին՝ հանկարծակի տուն ներխուժած ոստիկաններից եւ քննիչից: Հրմշտոցի ընթացքում ստացած հարվածներից հետո կնոջ առողջությունը կտրուկ վատացել է, եւ մի քանի օր անց նա մահացել … Read more

Ստացվում է, որ, չնայած արձանագրված տնտեսական աճին, 2024-ին գործազրկության մակարդակն ավելացել է. «168 ժամ»

Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, մեղմ ասած, ավելի շատ hարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս՝ հատկապես գործազրկությանն ու աղքատությանը վերաբերող արձանագրումների մասով։ Զեկույցի 23-րդ էջում գործազրկության մասին գրված է. «Գործազրկության մակարդակը 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով կազմել է 11,8%՝ 2024 թվականի նույն եռամսյակի 13,3%-ի և 2017 թվականի 16,4 … Read more

«Ժողովուրդը պետք է խաղաղության մանդատին տեր կանգնի եւ այն ի կատարում հանձնի ՔՊ-ին»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր կարգախոսն է՝ տեր կանգնիր խաղաղությանը։ Եվ ժողովուրդը պետք է խաղաղության մանդատին տեր կանգնի եւ այն ի կատարում հանձնի ՔՊ կուսակցությանը։ Խաղաղությունն ամեն ինչ է, եւ խաղաղությունը սովորական դարձնելու մանդատն է այդ մանդատը, որ 2027-2028 թվականների կեսին խաղաղությունը լինի էնքան սովորական, որ իրենով այլեւս ոչ մեկի չզարմացնես»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ … Read more

Հանրության հոգեվիճակն ու տրամադրությունը պետք է փոխվի, ու դա, ամենից առաջ, ընդդիմադիր հիմնական ուժերի խնդիրն է. «Փաստ»

Չի կարելի ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ ու ասել, թե ընդդիմությունն է օրակարգ թելադրում: Առայժմ, թերևս, տեղին է դիտարկումը օրակարգ ձևավորելու մասին: Ու այդ գիծը պետք է շարունակել: Առավել ևս, որ ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերը հասարակությանն առաջարկելու շատ բաներ ունեն՝ ի տարբերություն պատերազմաբեր ու պատերազմով սպառնացող իշխանության: Կարծում ենք՝ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան սահուն … Read more

Գեղամ Ստեփանյան. Կոչ արեցին սփյուռքում բնակվող հայերին՝ հունիսի 7-ին անպայման գալ Հայաստան եւ մասնակցել քվեարկությանը. «Հրապարակ»

Փարիզում ապրիլի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի զորաշարժի համաժողովը, որը տեւեց երկու օր: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Հրապարակը» նրան մի քանի հարց ուղղեց: – Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանին վերջնականապես չի հաջողվել սփյուռքը պառակտել: – Դրա մասին եւս խոսվեց, խոսվեց այն մասին, որ տարբեր քայլերով փորձ է … Read more

«Էս ի՞նչ շարժ ա, ընդդիմությունը սենց գալիս-գնում ա, ոնց որ «Պտտվիր կյանքի կարուսել» երգը լինի»

ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է հարցերի։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստին։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ընդդիմադիր պատգամավորները դահլիճ ելումուտ են անում։ «Էս ի՞նչ շարժ ա, ընդդիմությունը սենց գալիս-գնում ա»,- հարցրեց նա։ «Պարոն վարչապետ, գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի ա՝ էդ … Read more

Կոռուպցիոն գործերի քանակը մեծ է, բայց ֆինանսական արդյունքը՝ համեստ. «Ժողովուրդ»

Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին զեկույցում զետեղված պաշտոնական թվերը ցույց են տալիս ոչ այնքան հաջողություն, որքան խոր խնդիր. պետությանը պատճառված միլիարդավոր վնասի ֆոնին իրավապահներին հաջողվել է վերականգնել դրա միայն չնչին մասը։ Եթե թվերը դնենք կողք կողքի, կստացվի, որ 2025 թվականի ընթացքում արձանագրված 7,9 մլրդ դրամ վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը 895 մլն դրամ, այսինքն՝ մոտ … Read more

ՔՊ-ականները եւ հ/կ-ականները՝ բռնաճնշումների կողմնակից

Պարզ է, Փաշինյանը շատ մեծ ցանկություն ունի առաջիկա ընտրություններում չգրանցելու «Ուժեղ Հայաստան» դաշինքին (ինչպես եւ այլ ընդդիմադիրներին), որպեսզի ապահովի իր սահուն վերարտադրությունը: Դրա համար իր ձեռքի տակ գտնվող ռեպրեսիվ ապարատը դիմում է եւ դեռ դիմելու է ամենաստոր ապօրինությունների: Հասկանալի է նաեւ, որ սովորական մարդկային պատկերացումների սահմաններից դուրս այդ դաժանությունը (մասնավորապես, Դավիթ Մինասյանի եւ Գոհար Ղումաշյանի … Read more