«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»

Ապրիլ 28,2026 17:12 Share Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։ Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել … Read more

Լևոն Չուկակլյանը՝ իր զարգացման ուղու մասին

«Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Լևոն Չուկակլյանը խոսում է իր զարգացման ուղու մասին՝ ներկայացնելով դպրոցական տարիներից սկսված ակտիվությունը, հասարակական և քաղաքական գործունեությունը, միաժամանակ ընդգծելով ընտանեկան արժեքների կարևորությունը։

Հայաստանի 16 շախմատիստ կմասնակցի կանանց անհատական ԵԱ-ին

Ապրիլ 28,2026 20:06 Share Մայիսի 25-ից հունիսի 5-ը Բաթումում ընթանալու է շախմատի Եվրոպայի կանանց 25-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցելու ցանկություն հայտնել են 31 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանից առաջնությանը կմասնակցի 16 շախմատիստուհի մեր երեք ուժեղագույնների՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանի, կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի եւ միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանի գլխավորությամբ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» … Read more

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր

Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որից հետո գեներալ-լեյտենանտ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների … Read more

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-նամակ է հղել միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման առնչությամբ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դիմում-նամակ է հղել միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, Հուշարձանների և վայրերի միջազգային խորհրդին (ԻԿՕՄՕՍ), Կաթոլիկ եկեղեցու հովվապետին, Համայն Ռուսիո պատրիարքին՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման առնչությամբ։ Արձանագրելով, որ Ադրբեջանը վերոնշյալ միջազգային կառույցների (և ոչ միայն) մասնակից-պետություն է, Հիմնադրամը հիշեցնում է, որ 2020 թվականից ի վեր … Read more

«Պարոն Փաշինյանը թող հիշի՝ երբ որպես վարչապետ առաջին անգամ եկավ Բրյուսել, ինչ խոսքեր էր ասում Հայ դատի հանձնախմբի մասին»․ Գասպար Կարապետյան

«Առավոտ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ –Պարոն Կարապետյան, Փարիզում տեղի ունեցավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով։ Սա ի՞նչ է ենթադրում՝ Սփյուռքն ակտիվանո՞ւմ է եւ համահայկական կարեւոր հարցերը շարունակում է պահել ուշադրության կենտրոնո՞ւմ։ -Կարծում եմ՝ երկար տարիներ անց առաջին անգամ էր, որ Սփյուռքում նման խորհրդաժողով տեղի ունեցավ՝ 26 երկրներից մոտավորապես 150-160 … Read more

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահ Էնթոնի Բենբերիի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Բենբերիի հետ։ Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել 2018 թվականից ի վեր IFES-ի հետ Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը։ Զրույցի ընթացքում նշվել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը … Read more

«Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքի արգելքի որոշումն ընդունվել է «Ռոսպոտրեբնադզորի» պահանջից հետո

Ռուսաստանը արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Խոսքը 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ն արտադրված 338 հազար շիշ ջրի մասին է, РБК-ին հայտնել են Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնից (մակնշման օպերատոր)։ Որոշումն ընդունվել է «Ռոսպոտրեբնադզորի» պահանջից հետո՝ միջոցներ ձեռնարկել ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար: Թե կոնկրետ … Read more

Նախարարությունը՝ ՀՀ-ում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ

Էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ հարցումներ է ստանում զանգվածային լրատվության միջոցներից և քաղաքացիներից՝ Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ իրավիճակի վերաբերյալ հստակ և պաշտոնական տեղեկատվություն ապահովելու նպատակով։ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ Հեղուկ գազի մատակարարման վերաբերյալ Հարց․ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցի՞տ կա։ Պատասխան․ … Read more

Գենադի Օնիշչենկոն անդրադարձել է հայկական «Ջերմուկին» եւ Իրանի ատոմակայանի թիրախավորմանը

Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնի միացմամբ կայացած Մոսկվա – Մինսկ – Աստանա- Բիշքեկ- Երևան տեսակամուրջի ժամանակ, որի խորագիրն էր «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» , Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն նշել է, որ Իրանից Հայաստանի համար լուրջ համաճարակաբանական ռիսկեր չեն սպասվում, իսկ Իրանն այն երկրների թվին չի դասվում, որոնք վտանգավոր վարակիչ բռնկումների … Read more