Վանաձորում 55-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի, որը Վանաձորի հիվանդանոցից սանավիացիայով տեղափոխվել է Երևան. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Ռ. Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 8-ամյա Դ․ Ա․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը … Read more

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Նոյեմբերի 24֊ին Ռիյադում կայացել են Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սաուդ բին Մուհամմադ Ալ֊Սաթիի գլխավորությամբ: Զրուցակիցները կարևորել են ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի և … Read more

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում

Նոյեմբեր 24,2026 21:30 Share Մոսկվայում կայացել է Ալեքսեյ Օվերչուկի և Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։ Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները համալիր կերպով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում։ Մհեր Գրիգորյանը վաղը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։   «Սպուտնիկ Արմենիա» Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է … Read more

Տիգրան Աբրահամյանը՝ «Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ներկայում գործող Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես հայկական ազգային պետություն, որտեղ հայ ժողովուրդը պետականակերտ՝ տիտղոսային ազգն է, իսկ երկրում բնակվող ազգային փոքրամասնություններն ունեն սահմանադրորեն երաշխավորված իրավունքներ՝ իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար։ Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է … Read more

Միրչա Աբրուդեանն ընդգծել է Ռումինիայի Սենատի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ: Վերջինս բարձր է գնահատել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Ռումինիա և նշել, որ այսօր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել փոխգործակցությունը նաև միջխորհրդարանական ձևաչափով: Միրչա Աբրուդեանի խոսքով՝ երկու երկրների խորհրդարանականները սերտ փոխգործակցություն և ակտիվ երկխոսություն ունեն միջազգային հարթակներում: Նա … Read more

«Յոխ»

Սկզբում նոյեմբերի 9, հետո ականապատման քարտեզներ, հետո Պրահա, հետո Արցախի հայաթափում, հետո Մինսկի խմբի լուծարում, հետո սահմանազատում, բայց միայն հյուսիսում, հետո ՍԴ-ի որոշում ու Անկախության հռչակագրի նշանակության մասին իրավական դատողություններ, հետո ԹՐԻՓ ու նախաստորագրում, ու հիմա էլ նոր Սահմանադրություն։ Բանից պարզվում է՝ մեր Սահմանադրությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի, կոնֆլիկտածին է, իսկ որ ավելի վատթար վիճակում է

Գեղամ Մանուկյան. Փաշինյանը փորձել է ոչ միայն Ալիևի պահանջները կատարել, այլ որոշակի վերաձևումներ անել՝ սեփական բռնապետական հակումները բավարարելու համար

«Ի տարբերություն նախորդ բոլոր տարիների սահմանադրական փոփոխություններին՝ սկսած 1995 թվականից, որտեղ դիրքորոշում պետք է արտահայտվեր բովանդակային քննարկման արդյունքում, այս սահմանադրության սաղմն արդեն իսկ մեռած է։ Այս սահմանադրության սաղմի հայրը Հայաստանը չէ, հայ չէ, և հստակ է, որ իրականում Ադրբեջանի պահանջն է, Ալիևի պահանջն է։ Եթե ի սկզբանե՝ շուրջ երկու տարի, չքմեղանում էին, թե որևէ կապ … Read more

Քննարկվել են Հայաստան-Լիտվա պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Նոյեմբեր 24,2026 20:15 Share ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Տոմաս Միկելկեւիչյուսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։ Քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր։   ՀՀ Անվտանգության խորհուրդ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական … Read more

Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի կալանավորված կին փոխտնօրենն ազատ է արձակվել՝ 1 մլն դրամ գրավով, չպաշտոնավարելու պայմանով

Ամասիա խոշորացված համայնքի Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Մելիքյանը, որը զբաղեցնում էր նույն դպրոցի ԿԱԴԱՀ՝ Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոնը և որին կաշառք տալ-ստանալու մեղադրանքով մեկամսյա կալանքի էին ենթարկել, ազատ է արձակվել։ Ինչպես տեղեկացանք նրա շահերը պաշտպանող փաստաբան Արամայիս Հայրապետյանից, կալանքի մեկամսյա ժամկետը դեռ չլրացած՝ դատարանը նախնական նիստով փոխել է նրա … Read more

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ՔԶԱԿ-ի արդյունավետ գործունեության ապահովումը

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից պետությունների համաժողովի 31-րդ նստաշրջանին Նոյեմբերի 23-ին Հաագայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 31-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը: ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի … Read more