«Հայաստանն ամրապնդում է իր դիրքը միջազգային սպորտային քարտեզում». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության մրցումներին։ Նախարարին ուղեկցել են Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է առաջնության անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով դրա բազմաշերտ նշանակությունը․ «Առաջնության անցկացմամբ միանգամից մի քանի կարևոր … Read more

Երեսպաշտության շքահանդես

Այսօր հայկական սոցցանցային տարածքում հարյուրավոր մարդիկ իրենց դնում են խոշոր իրանագետների կամ Միջին Արեւելքի մասնագետների տեղ՝ մեկնաբանելով մարտական գործողությունների ակտիվացման հերթական փուլը: Ես այդ մեկնաբանների շարքին չեմ պատկանում, որովհետեւ չունեմ տեղեկություններ, որոնք դուրս են բոլորին մատչելի միջազգային լրահոսից: Կարող եմ խոսել ինձ համար ակնհայտ, անվիճելի բաների մասին: Միացյալ Նահանգների նպատակը ոչ թե Իրանի միջուկային կամ … Read more

«Մեր հայրենակիցների գրեթե 20%-ը ունենում է խնդիր՝ որոշում կայացնել՝ գնել դեղ իր առողջության համար, թե սնունդ ու հագուստ՝ ընտանիքի, երեխաների համար». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հանրության հետ համացանցով անմիջական հաղորդակցման ժամանակ ներկայացրեց Սամվել Կարապետյանի առաջարկած ծրագրի հինգ կետերից երրորդը, որը հանգեցնելու է Հայաստանում դեղերի 20 տոկոսով էժանացման։ «Ի՞նչ է իր մեջ ներառում դեղերի գների նվազումը 20%-ով, և ինչու ենք մենք ընտրել այս ճանապարհը։ Բոլոր հարցումների, բոլոր ուսումնասիրությունների արդյունքում մենք հասկացանք, որ մեր հայրենակիցների մոտ … Read more

«Այաթոլլահ Խամենեիի սպանությունը մարտավարական հաջողություն էր, բայց ոչ ռազմավարական հաղթանակ». Վարուժան Գեղամյան

Պատերազմի 3-րդ օրն է: Ինչպես երեկ խոստացել էի, այսօր ձեզ չեմ ծանրաբեռնել պատերազմական մանրամասներով, որոնք միախառնված են տեղեկատվական քարոզչական կիսաճշմարտությունների հետ: Փոխարենը կասեմ իմ արձանագրած միտումների մասին, որոնք հեռու են պնդումներ լինելուց. ▪️Պատերազմը երկարում է, որովհետև հարձակվող կողմի` ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանն, ըստ ամենայնի, ձախողվել է. Իրանի իշխանությունը զրկվել է առաջնորդից, բայց չի տապալվել, … Read more

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստն է կայացել

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են` Դատական համակարգին վերաբերող մի քանի կարգավորումներ: ՀՀ արդարադատության նախարարություն Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր … Read more

Ծանր հիվանդության հիմքով ազատման մեխանիզմը պետք է գործի որպես անձի իրական պաշտպանության երաշխիք․ Իրավական նախաձեռնությունների կենտրոն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը մտահոգված է կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում վերջերս արձանագրված կենսաբանական մահվան դեպքերով, որոնք տեղի են ունեցել այն պարագայում, երբ անձանց առողջական վիճակը փաստացի գնահատվել է անհամատեղելի անազատության հետ, սակայն օրենքով երաշխավորված ազատման կամ այլ համապատասխան մեխանիզմները չեն գործել՝ բյուրոկրատական քաշքշուկների կամ մի շարք այլ պատճառներով։ Մասնավորապես, բաց աղբյուրներում առկա տեղեկատվության … Read more

«Ավագ դպրոցը դարձել է միջավայր, որտեղ սովորեցնում են չսովորել․ դպրոցականները կունենան ընտրություն՝ զուգահեռ պատրաստվելու բուհին կամ ձեռք բերելու կոնկրետ մասնագիտություն»

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության կրթական ծրագրի կարևոր դրույթները՝ ✅Գյուղերում փակվում են դպրոցներ․ մենք դեմ ենք դպրոցների կույր օպտիմալացմանը: ✅Ավագ դպրոցը դարձել է միջավայր, որտեղ սովորեցնում են չսովորել․ դպրոցականները կունենան ընտրություն՝ զուգահեռ պատրաստվելու բուհին կամ ձեռք բերելու կոնկրետ մասնագիտություն: ✅11+1 ճկուն մոդել ● 9 տարի հիմնական կրթություն՝ պարտադիր ● 2 տարի ավագ դպրոց՝ պարտադիր ● +1 … Read more

«Տնտեսական ընդհանուր մոդելը մենք պետք է փոխենք, մենք պետք է դառնանք երկիր, որը արտադրում է, որը արտահանում է։ Սա մեր հավատամքն է». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը համացանցով հանրությանը Սամվել Կարապետյանի առաջարկած՝ Հայաստանում դեղերի գները 20 տոկոսով իջեցնելու ծրագրային կոնցեպտի ներկայացումն ամբողջականացրեց՝ քաղաքացիների ուղարկած տարաբնույթ հարցերին պատասխանելով։ Խնդիրը միայն 20%-ով էժան դեղերը չէ։ Մասնավորապես, ծանր հիվանդությունների ժամանակ օգտագործվող դեղորայքը դեղատներում ընդհանրապես չկա։ Դրանք անհայտ ճանապարհով գալիս են Հայաստան, ու մարդիկ դրանք գնում են սև շուկայից՝ մի … Read more

ՄԹ պաշտպանության նախարարությունում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հետագա համագործակցության ծրագրերը

Փետրվարի 24-27-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ բանակի կերպափոխման գործընթացի շրջանակում աշխատանքային այցով եղել է Միացյալ Թագավորությունում։ Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիա, Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Պաշտպանական հետազոտությունների թագավորական քոլեջ։ Ռազմակրթական հաստատություններ այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ պատվիրակությանը ներկայացվել են կրթական հաստատությունների կառուցվածքը, … Read more

Արտաշատի քպական քաղաքապետը, ա՜յ, ա՜յ, ա՜յ, ուղիղ եթերում փլուզեց փաշինյանական քարոզչության հիմնական թեզերից մեկը. «Փաստ»

Արտաշատի քպական քաղաքապետի ուղեկցությամբ Փաշինյանը քայլում է, ուշադրություն է դարձնում երկու խոշոր շենքի ու հետաքրքրվում: Քաղաքապետը պարզորոշ ասում է, որ սեփականատերեր են կառուցում, շենքերից այն մեկը նախկին «ոստիկանապետ մեր Արամ Հովհաննիսյանենցն է»: Փաշինյանը քայլում ու լսում է, բայց աջ ձեռքով, կներեք, «բզում» է յուրային քաղաքապետին, որ նա լեզուն ատամների հետևում պահի. այդպիսի բաների մասին բարձրաձայն … Read more