«Մենք չենք հրաժարվի ձեր նահատակների արյան վրեժից». Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել ուղերձով։ Այն տեքստային տարբերակով է, և հանրությանը նա չի երևացել։ Խամենեին ասում է՝ ինքն էլ է հեռուստատեսությունից իմացել Փորձագետների խորհրդի կատարած ընտրության մասին։ Մի քանի հատված նրա ուղերձից․ 📍«Ժողովրդական զանգվածների պահանջը արդյունավետ և փոշմանեցնող պաշտպանության շարունակումն է։ Նաև անպայմանորեն պետք է շարունակվի Հորմուզի նեղուցը փակելու լծակի կիրառումը։ … Read more

Նախարարների կոմիտեի որոշումները՝ խոշտանգված անչափահասի և այլ գործերով վճիռների կատարման ընթացքի մասին

Մարտի 9-11-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1533-րդ հանդիպումը։ Նախարարների կոմիտեն նիստի ընթացքում ընդունել է 42 որոշում, որոնք վերաբերում են 21 պետության։ Մի շարք այլ գործերի շարքում քննարկվել են նաև «Չիրագովը և այլք՝ ընդդեմ Հայաստանի», «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների կատարման գործընթացը։ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռով, … Read more

«Ազատությունն ու արդարությունը Հայաստանում պետք է այլընտրանք չունենան». Թովմաս ուրարակիր Առաքելյան

Վերջին ամիսներին հասարակական օրակարգում ավելի հաճախ է բարձրացվում քաղբանտարկյալների հարցը։ Շատ քաղաքացիներ և հանրային գործիչներ կարևորում են ոչ միայն այդ թեմայի մասին խոսելը, այլ նաև գործնական աջակցությունը՝ մասնակցելով դատական գործընթացներին և ցույց տալով իրենց դիրքորոշումը։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թովմաս ուրարակիր Առաքելյանը՝ ընդգծելով, որ քաղբանտարկյալներին աջակցելը կարևոր է մեր երկրում ազատությանը և արդարությանը … Read more

«Դժվար է պատկերացնել ազատ, արդար ընտրություններ այն պայմաններում, երբ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որն ընդամենը մեղադրվում է խոսքի հետ կապված իրավախախտման մեջ, մնում է ազատազրկված»․ Ուիթսոն

«Մի քանի մտահոգություններ ունենք՝ կապված քաղաքական, իրավական միջավայրի հետ, որում այս ընտրությունները տեղի են ունենում։ Ըստ երևույթին՝ կառավարական պաշտոնյաների միջամտության և ճնշման պայմաններում, չնայած դրանք պետք է լինեն անկախ ինստիտուտներ, քաղաքական, կրոնական հաստատությունների, անկախ դատական համակարգի, բոլոր այս ոլորտներում վերջին շաբաթվա ընթացքում լսել ենք ծավալուն ապացույցներ, թե ինչպես է կառավարությունը ոչ պատշաճ կերպով միջամտում»,- Երևանում … Read more

ՀՀ Արտաքին հետախուզության ծառայությունը կաշկանդվում է տալ Ռուսաստանի անունը. Դանիել Իոաննիսյան

Ի՞նչ ինստիտուցիոնալ որոշումներ օգնեցին Մոլդովային նվազեցնել ապատեղեկատվության եւ արտաքին միջամտությունների ռիսկը, այս հարցին ի պատասխան՝ Մեդիա կենտրոնում կայացած «Հիբրիդային միջամտությունների ռիսկերը․ Հայաստանի եւ Մոլդովայի փորձը» թեմայով քննարկման ժամանակ քաղաքական վերլուծաբան, WatchDog.md համայնքի ղեկավար (Մոլդովա) Վալերիու Պաշան հետեւյալ կերպ արձագանքեց. «Հարցը կարճ է, բայց կարճ պատասխան դժվար է տալ. չկա մեկ լուծում՝ ինստիտուցիոնալ լուծում կամ միայն … Read more

«Կարծում եմ՝ Փաշինյանն ամենալավ լուծումն է գտել․ ավելի լավ է ծամի ու քիչ խոսի»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընտրություններում վարչապետի՝ 65 տոկոս հավաքելու մասին հայտարարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ներկուսակցական քարոզարշավի հավաքում հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3», «Գյումրի 2» սցենարի կրկնություն չի լինելու, և որ իրենց նշաձողը 65 տոկոս է։ Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, խորհուրդ տվեց վերապահումներով մոտենալ նրա ասածին։ «Հիշում եմ, որ … Read more

«Այ, աշխարհի մեծագույն տկարամիտ». Հայրիկյանը՝ Փաշինյանին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իր մի քանի համախոհներով արդարադատության նախարարության շենքի մոտ էր: Ինչպես ինքը հայտարարեց՝ եկել է կրթելու նախարարության աշխատակիցներին: -Մենք մի քանի անգամ դիմել ենք ՀՀ իշխանություններին՝ նշելով, որ 2018-ին ասացիք՝ մերժիր Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը: Հետո եկաք իշխանության ու զգացիք, որ այս Սահմանադրությունը ձեզ համար լավն է: Ձեր իրավունքն է, համարել լավը … Read more

Իրանի նոր առաջնորդն առաջին ուղերձում հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։ Ընտրությունից հետո հրապարակված առաջին ուղերձում, որը ընթերցվել է հեռուստատեսության մեկնաբանի կողմից, Մոջթաբան ասել է, որ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաները պետք է փակվեն՝ զգուշացնելով, որ դրանք կարող են հարձակման ենթարկվել։ Պաշտոնը ստանձնելուց ի վեր, արդեն հինգ … Read more

Մաքսիմ Լոնգանգեն և Վահագն Հովակիմյանը քննարկել են ԿԸՀ-ի և Եվրոպայի խորհրդի գործակցությունը

Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Նաիրա Մելիքսեթյանը մարտի 12-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Մաքսիմ Լոնգանգեն ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ խոսել են ԿԸՀ-ի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի նախորդիվ եղած արդյունավետ գործակցության մասին։ ԿԸՀ-ն և ԵԽ … Read more

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ սահմանով տեղափոխվող 10 հազար ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից … Read more