Ամուսինները բռնություն գործադրելու սպառնալիքով անձին հարկադրել են կայանալիք ընտրություններին ընտրել իրենց մատնանշած կուսակցության թեկնածուին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական և միասնական … Read more

Մեծ Պահքի հոգևոր առանձնացում Նիդերլանդների և Բելգիայի հայ երիտասարդների համար

Նիդերլանդներում՝ մարտի 6–9-ը, և Բելգիայում՝ մարտի 13–15-ը, տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդ հավատավորների եռօրյա հոգևոր առանձնացում՝ «Ավագ շաբաթը Տիրոջ հետ» խորագրով։ Այն համախմբեց շուրջ 110 հայ երիտասարդների այդ երկրների տարբեր ծխերից՝ աղոթքի, խորհրդածության և եղբայրական հաղորդակցության պահերի համար՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ։ Այդ օրերին երիտասարդները ավելի գիտակցաբար ապրեցին իրենց հավատքը, խորացան Մեծ Պահքի և … Read more

«Իրենք ուզում են սահման առ սահման հանձնել, հետո հերքել, իսկ մենք ծափ տանք, ասենք՝ եթե իրենք հերքում են, ուրեմն վե՞րջ». Ժաննա Ալեքսանյան

Ազգային ժողով-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկել էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով լրագրողներին կարգելվի պետական գերատեսչությունների հերքումից հետո անդրադառնալ տվյալ թեմային։ «Քանի որ հիբրիդային հարձակումները եւ խաղաղության դեմ ուղղված նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ, եթե, օրինակ, լիազորված մարմինը հայտարարում … Read more

«Սա առաջին անգամ է, երբ Հայաստանի մրցակցային մարմինը հնարավորություն է ունեցել նման միջոցառում հյուրընկալելու մեր երկրում»

Երևանում մեկնարկել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են 32 երկրների պատվիրակներ՝ մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ։ 2024 թվականին ICN-ը հայտարարել էր աշխատաժողովը հյուրընկալելու մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության հայտը՝ ի դեմս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի։ «Սա առաջին անգամ է, երբ Հայաստանի մրցակցային մարմինը … Read more

Ստեղծվում է վտանգավոր նախադեպ, ըստ որի՝ գիտական և, տվյալ դեպքում նաև, հիշողության ինստիտուտների գործունեությունը կարող է ենթարկվել քաղաքական վերահսկողության. «Գիտուժ»

«Գիտուժ»-ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի պարտադրված հրաժարականի վերաբերյալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պարտադրված հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում գիտական հաստատությունների ինքնավարության և ինստիտուցիոնալ անկախության տեսանկյունից։ Հանրային գիտահետազոտական հաստատության ղեկավարը քաղաքական պաշտոնյա չէ և չի կարող գնահատվել ընթացիկ ներքին կամ արտաքին քաղաքական նպատակահարմարության չափանիշներով։ Եթե գիտական հաստատության ղեկավարի մասնագիտական գործողությունները … Read more

Հնդկաստանի արտգործնախարարը Հայաստանին շնորհակալություն է հայտնել Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Մարտ 16,2026 16:37 Share Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար։ «Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչ այս պահը Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է … Read more

«Սահմանափակումները կարող են լինել անհամաչափ եւ հաճախ օգտագործվել այնպես, որ վնասվի խոսքի ազատությունը».Աշոտ Մելիքյան

Ազգային ժողով-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը առաջարկել էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով լրագրողներին կարգելվի պետական գերատեսչությունների հերքումից հետո անդրադառնալ տվյալ թեմային։ «Քանի որ հիբրիդային հարձակումները եւ խաղաղության դեմ ուղղված նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ, եթե, օրինակ, լիազորված մարմինը հայտարարում … Read more

Նախատեսում է գնել մոտ 69 միավոր հատուկ տեխնիկա՝ սանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար

Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր Երևանի քաղաքապետարանը 2026թ. նախատեսում է գնել մոտ 69 միավոր հատուկ տեխնիկա՝ սանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար: ***Երևանում տրոլեյբուսների էլեկտրամատակարարումը կատարվում է 23 ենթակայաններով։ 2025թ. ներդրված թվային նոր համակարգը հնարավորություն է տալիս մեկ կենտրոնից հեռավար կերպով վերահսկել ու կառավարել ենթակայանների աշխատանքը, հետևել տեխնիկական պարամետրերին և ապահովել անվտանգությունը, որի շնորհիվ … Read more

Փետրվարին ստացված տվյալներով՝ օդի որակը լավ վիճակում է

Մարտ 16,2026 15:07 Share Երևանում մթնոլորտային առաստաղի բարձրացմամբ պայմանավորված, փետրվար ամսին ստացված տվյալներով օդի որակը լավ վիճակում է՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Օդի որակին և քաղաքին վերաբերող մի շարք կարևոր տվյալներ կարող եք տեսնել gis.yerevan.am հարթակում։ Երևանի քաղաքապետարան Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի … Read more

Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով զեկույց է ներկայացվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը

Արցախ Միությունը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» (Erasing the Past: The Destruction of Cultural Heritage) խորհրդարանական հետաքննության շրջանակում Արցախ Միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային … Read more