«Եթե մեր ֆրակցիայում քննարկում չի եղել այդ հարցով, ո՞նց կարող ենք կողմ կամ դեմ լինել». Ինչո՞ւ Արցախի խորհրդարանը չի դիմել Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն օրերս տեղեկացրել էր, որ նամակ էր պատրաստել եւ ուղարկել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին, որպեսզի Արցախի ԱԺ անունից դիմեին Թրամփի «Խաղաղության խորհրդին»՝ խնդրելով խորհրդի՝ փետրվարի 19-ի նիստի օրակարգում ներառել նաեւ Արցախի հիմնախնդրի հարցը։ Ըստ Արամայիս Աղաբեկյանի՝ «Միասնական հայրենիք» եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը դրական է արձագանքել։ «Այնուհետեւ Աշոտ Դանիելյանն ինձ պատասխանեց, … Read more

Բաքվի դատարանի կայացրած դատավճիռն անհիմն է

Ավելի քան 1 տարի տեւած դատավարությունից հետո փետրվարի 17-ին Բաքվի զինվորական դատարանը հրապարակել է նաեւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործով դատավճիռը: Նա դատապարտվել է 20 տարի ժամկետով ազատազրկման (մեղադրողը պահանջել է ցմահ բանտարկություն): Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 15 հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Մինչ այդ, փետրվարի 10-ին … Read more

Պաշտպանն իր խոսքում շեշտադրել է խոսքի ազատության հիմնարար նշանակությունը ժողովրդավարական հասարակությունում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի համաժողովին Փետրվարի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի համաժողովին։ Այն համախմբել էր պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների և … Read more

Ձեր ձեռքերով ճապոնական ավանդույթները հանդիպում են հայկական ստեղծագործականությանը. Հայաստանում Ճապոնիայի դեսպան

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Ճապոնական ավանդական վաշի թղթի եւ օրիգամիի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է Ճապոնիայի ավանդական թղթագործության եւ օրիգամիի նրբագեղությունն ու արվեստը: Այս ինքնատիպ ցուցադրությունը, որը կարելի է վայելել մինչեւ մարտի 6-ը, հնարավորություն է տալիս ծանոթանալու Ճապոնիայի հարուստ մշակութային ժառանգությանը՝ գեղեցիկ ձեռագործ թղթի եւ օրիգամիի միջոցով: Ցուցահանդեսի բացմանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան … Read more

«Նուրբ գիծ կա ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության միջև»․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանը՝ իրենց փորձի մասին

«Մենք ունենք հետևյալ բանավեճը․ պետք է քրեականացվի ատելության խոսքը, բայց կան քաղաքական կարծիքներ, որոնց համաձայն՝ սա առանձին քրեականացման պետք է ենթարկվի՝ որպես համապատասխան նկարագրություն ունեցող հանցակազմ»,-խոսելով ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրենց փորձի մասին՝ «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի … Read more

Տեղի է ունեցել անվանի գիտնական Յուրի Հովհաննիսյանի հիմնած «OGANESSON» մրցանակի հանձնման արարողությունը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում, ս․թ․ փետրվարի 20-ին տեղի է ունեցել «OGANESSON» մրցանակի հանձնման արարողությունը։ Մրցանակը հիմնել է հայազգի մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։ Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բնական գիտությունների … Read more

Նայեք ձեր թողած հետագծին եւ հետո համարձակություն եւ բարոյականություն ունեցեք գնահատելու սփյուռքն ու դաշնակցությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի ՖԲ գրառումը. Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակությունը, նույնքան և ավելի՝ չիմացած բաները դիտավորությամբ և նենգամտաբար սևացնելը՝ այն էլ ԱԺ ամբիոնից։ Սա սովորական քպ-ական ձեռագիր է և ուրիշ անուն ունի, բայց գերադասում եմ կոռեկտությունը․․․ Օրերս, քպ-ն ներկայացնող պատգամավորուհիներից մեկը ԱԺ ամբիոնից՝ … Read more

ՀՀ Կառավարության ծրագրի 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը կներկայացվի Ազգային ժողով

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում հավանություն է տվել «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին: Ըստ հիմնավորման՝ զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ: Ինչպես նշել է Մհեր Գրիգորյանը, «Սահմանադրության 156-րդ հոդվածի … Read more

Իտալական La Stampa-ի հոդվածը՝ Հայաստանի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից իտալացի լրագրողների համար կազմակերպված ճանաչողական այցի արդյունքում իտալական հայտնի La Stampa պարբերականում հրապարակվել է հոդված՝ Հայաստանի մասին։ «Հայաստան՝ փոքր երկիր, լի կիրճերի, անտառների, վանքերի և հրաշալի սեղանների աննկարագրելի տեսարաններով» խորագրով հոդվածն ընդգծում է Հայաստանի բազմազանությունը։ Քաղաքային կյանքից մինչև անտառներ ու կիրճեր, որոնք զբոսաշրջիկները կարող են վայելել ընդհամենը մի քանի … Read more

«Տաքսու վարորդների հետ հանդիպել ենք, անլուծելի հարց չկա, շատ բաներ արդեն փոխված են եղել մինչեւ մեր հանդիպումը»․ Արսեն Թորոսյան

«Մենք ունեցել ենք շատ կոնստրուկտիվ հանդիպում անհատ տաքսի վարորդների հետ, որոնք օգտվում են օնլայն պլատֆորմներից եւ նրանց հետ քննարկել ենք իրենց կողմից բարձրացրած բոլոր հարցերը, որոնց մի փոքր մասն է վերաբերում կառավարությանը, մյուս մասը վերաբերում է «Յանդեքս» պլատֆորմին կամ այլ պլատֆորմներին»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով … Read more