Կարեն Բրուտյանը և Մերի Բեթ Մորգանը քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբեր 15,2026 14:22 Share Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) տնօրեն Մերի Բեթ Մորգանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ՊՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների … Read more

Գիտության ոլորտին լրացուցիչ 2,36 մլրդ դրամ կհատկացվի. գիտական կենտրոնների համար կգնվի 21 նոր սարքավորում

Հայաստանում գիտական կենտրոնների վերազինման և գիտական հետազոտությունների ֆինանսավորման համար կվերաբաշխվի 2 մլրդ 356.9 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստին։ Նախագիծը զեկուցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Այս երկու ուղղություններն էլ գիտության ոլորտում մեր ռազմավարական առաջնահերթություններն են։ Մասնավորապես՝ 2021-ից սկսած՝ էական ներդրումներ են արվել գիտական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ, և … Read more

Քառակուսի կիլոմետրերի հավասարությունը այս հարցերի պատասխանը չէ։ Մի տարածքը ճանապարհ է պահում, մյուսը՝ ջրային աղբյուր, երրորդը՝ պաշտպանական դիրք. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Պետության սահմանը քարտեզի վրա գծված գիծ չէ միայն։ Այդ գծի ներսում մարդկանց տներն են, ճանապարհները, հիշողությունը և վաղվա օրվա մասին պատկերացումները։ Ուստի սահմանների մասին որոշումները պահանջում են ավելին, քան քաղաքական լավատեսությունը։ Դրանք պահանջում են պատասխանատվություն նաև նրանց առջև, ովքեր դեռ չեն ծնվել, բայց ապրելու են … Read more

Այդ «անձինք» Փաշինյանն է». փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Արթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է անձանց: Քննիչի և դատախազի կազմած փաստաթղթերից հետևում է, որ այդ «անձինք» Նիկոլ Փաշինյանն է: Ինձ, որպես Արթուրի պաշտպանի, մի հարց է տանջում` ինչպես են որոշել դատախազները և քննիչները, որ հենց Արթուրի գրառումն է ստորացուցիչ, այլ ոչ թե ժամանակին Առուշ … Read more

Անտառապատումը՝ կենսաբազմազանության ապահովման և բնական աղետների վտանգի նվազեցման միջոց

Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը շարունակում են կարևոր առաքելությունը Viva-ն և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը շարունակում են համագործակցել «կանաչ» մտածողության շրջանակում: 2022 թվականից գործընկեր կազմակերպություններն իրականացնում են անտառապատման ծրագրեր՝ երկարաժամկետ դրական ազդեցություն ապահովելով երկրի անտառային էկոհամակարգերի կայուն ընդլայնման, կենսաբազմազանության ապահովման և այդպիսով` բնական աղետների վտանգի նվազեցման ուղղությամբ: Աշխատանքը պահանջում է նվիրում և համբերություն՝ սերունդների … Read more

«Առավել ակտիվ ենք գործելու ՀՀ-ում անօրինականորեն ազատազրկված քաղբանտարկյալներին և մասնավորապես Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում»

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության և Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության կոմիտեի նախագահության հայտարարությունը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը և Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության կոմիտեի նախագահության անդամներն իրենց ձայնն են բարձրացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ մեծարգո պարոն Գագիկ Ծառուկյանի անհիմն և հակաօրինական ազատազրկման կապակցությամբ։ Պարոն Ծառուկյանի անունը հայտնի է որպես հայ ազգի մեծ բարերարի … Read more

«Միջազգային հանրությունն անտեսում է․ Ադրբեջանը ոչնչացնում է նաև Արցախում մեր կենսաբազմազանությունը»․ Արտակ Բեգլարյան

«COP17-ը նաև Արցախի ժողովրդի իրավունքների մասին է, որովհետև տարածաշրջանում ամենատուժած բնիկ ժողովուրդը Արցախի հայ ժողովուրդն է։ Այս պայմաններում, երբ նմանատիպ համաժողով է իրականացվում ՀՀ-ում, սակայն Արցախի ժողովրդի հարցերը, իրավունքները լրիվ անտեսվում են, մի բան էլ լեգիտիմացվում են Ադրբեջանի ցեղասպանական հանցագործությունները մեր հանդեպ, բնականաբար, խիստ անընդունելի է։ Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռացել մեր իրավունքները … Read more

Տեղեկություն են ստացվել, որ Սիսիանում հայրը պարբերաբար բռնության է ենթարկել 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության. ՆԳՆ

Հոկտեմբեր 15,2026 13:12 Share Հոկտեմբերի 14-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հավաստի տեղեկություն են ստացել, որ 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության։ 44-ամյա տղամարդը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ … Read more

«Արման Մեսրոպյանը մարտիրոսվել էր՝ փրկելով ընկերոջ կյանքը։ Մինչ այդ դեպքը՝ Գեղամիկը կանչում էր՝ Արման պապա, բայց դրանից հետո էլ չկանչեց»

2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, հատկապես հոկտեմբերին, հաճախ էինք լսում հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների մասին ու մեծ ցավ ապրում, բայց կար հավատ՝ տղերքն իրենց կյանքով Մայր հայրենիքի զրահ Արցախն են փրկում, բայց եղավ այն, ինչ ունենք այսօր։ Նույն անմահ հերոս տղերքից էր Արմանը։ 1997 թվականին Արցախի Հանրապետության նոր ձևավորված Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր, հետագայում՝ Ղազարապատ գյուղում, … Read more

«Փաշինյանը հայտարարեց՝ խաղաղության մրցանակին արժանի է նաև Ալիևը, բայց մոռացավ ասել՝ ագրեսիա հրահրած Ալիևը, ցեղասպանություն իրականացրած Ալիևը»․ Գևորգ Սաֆարյան

«Մենք այսօր մեր հյուրերին չենք դիմավորում հպարտությամբ՝ որպես քաղաքակիրթ պետություն, որովհետև նմանատիպ միջազգային մեծ նշանակության համաժողով ընդունելիս պետություններն օգտվում են առիթից և բարձրացնում հարցերը, որոնք պետք է լուծվեն միջազգային հանրության միջոցով։ Այսօր այստեղ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են խոսում այն մասին, որ Արցախում Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել ցեղասպանություն, որ Ադրբեջանն ապօրինաբար պահում է մեր գերիներին … Read more