Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում, այս անգամ՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանն իրական եվրոպական քաղաքակրթական տարածք է՝ իր պատմությամբ, մշակույթով, արժեհամակարգով եւ հավատքով։ Այսօրվա Եվրոպան իր ինքնության ճգնաժամին զուգահեռ գեոպոլիտիկ մարտահրավերների առաջ է կանգնել՝ սկսելով զոհաբերել արժեքներն հանուն շահերի, պրինցիպները՝ հանուն պրագմատիզմի։ Իսկ այսօրվա Հայաստանն իր բռնապետական հակումներին հագուրդ տվող «ղեկավարով» նման քաղաքականության պրակտիկ իրացման կիզակետում է։ Երբեմն տպավորություն ունեմ, … Read more

Financial Times. Իրանը ՌԴ հետ զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գաղտնի պայմանագիր է կնքել

«Իրանն այսօր». Իրանում ու Իրանի շուրջ ամենակարևոր լուրերից. ➡️Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին, Ժնևում: ➡️Վերջին երկու օրերին Իրանի տարբեր քաղաքների համալսարաններում ուսանողները բողոքի ակցիաներ են կազմակերպել, որոշ դեպքերում դրանք ուղեկցվել են մերձիշխանական ուսանողների ու ուժայինների հետ բախումներով: ➡️ New York Times-ը գրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր սպանության ու … Read more

Մարտին Ալեքսանյանը Մարիա Կակոգիայի հետ քննարկել է ԴՆԹ վերլուծության ոլորտում Հունստանի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները

Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում, երկու երկրների մասնագիտացված կառույցների միջև տեղի են ունեցել քննարկումներ դատաբժշկական գիտության և ԴՆԹ հետազոտությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ։ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տնօրենի տեղակալ Մարտին Ալեքսանյանի և Հունաստանի ոստիկանության Դատափորձագիտական ստորաբաժանման (Hellenic Police Forensic Science Division) տնօրեն տիկին Մարիա Կակոգիայի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են … Read more

Ալեն Մարգարյանն ունեցել է տարկետման իրավունք, բայց հայրենիքին ծառայելն առաջնային էր նրա համար. ոգեկոչվեց հերոսի հիշատակը

Ամեն մարդ աշխարհ գալուց շնորհ ունի․ իմը մանկավարժն է։Ալեն Մարգարյան Արցախյան 2020 թ․ 44-օրյա պատերազմում հազարավոր քաջորդիներ նահատակվեցին, դարձան հավերժի ճամփորդ, մնացին հավերժ զինվոր։ Այդ քաջորդիներից է Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Լևոնի Մարգարյանը՝ ծնված 11․02․1999 թ․, Երևանում։ Հայոց բանակի վերակազմավորման 34-ամյակին և Հերոսի հիշատակին նվիրված՝ փետրվարի 18-ին Երևանում՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում, տեղի … Read more

Կալանավորված անձի փաստաբանը փորձել է տարբեր տեսակի թմրամիջոցներ փոխանցել նրան ՔԿՀ-ում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձին փոխանցելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստաբանը հանդիսանալով քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի պաշտպան, վերջինիս դրդմամբ նրա համար … Read more

Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը, լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: Ըստ այդմ՝աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 … Read more

Մեռնելուդ օրը կերազես, քեզ էն օրը կգցեմ, որ… Աննա Փաշինյանը սպառնացել ու շանտաժի է ենթարկել ինձ. քաղաքացի

«Ծնվածդ օրը կփոշմանես, մեռնելուդ օրը կերազես, քեզ էն օրը կգցեմ, որ…». այս բովանդակությամբ հաղորդագրություններ ու նամակներ է ստացել ոմն Աննա Փաշինյանից Aravot.am-ի հետ զրուցած քաղաքացին: -Դա Աննա Փաշինյանն է: Որը, ըստ երեւույթին, չեմ կարող հաստատ ասել, առերեւույթ իր ազգականն է, որը խուլիգանի պես է պահել իրեն իմ նկատմամբ՝ շանտաժի ու ահաբեկման լեզվով խոսել: Քրեական գործը … Read more

Միֆը, թե ՀՀ-ում «հարուստները հարստանում են, աղքատները մնում են աղքատ», թվերով հաստատում չի ստանում. Զարուհի Բաթոյան

«Ժողովրդավարությունն ու խաղաղությունը նվազեցնում են անհավասարությունը Հայաստանը 2025 թվականին արձանագրել է 7,2% տնտեսական աճ՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների։ Բացի այդ, եկամուտների բաշխվածությունը ևս դրական դինամիկա է արձանագրում։ Ջինիի գործակիցը, որով չափվում է անհավասարությունը, կազմել է 27,2 (0–100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է բացարձակ հավասարություն, իսկ 100-ը՝ բացարձակ անհավասարություն)։ Սա նշանակում է, որ տնտեսական աճի արդյունքները … Read more

Միֆը, թե ՀՀ-ում «հարուստները հարստանում են, աղքատները մնում են աղքատ», թվերով հաստատում չի ստանում. Զարուհի Բաթոյան

«Ժողովրդավարությունն ու խաղաղությունը նվազեցնում են անհավասարությունը Հայաստանը 2025 թվականին արձանագրել է 7,2% տնտեսական աճ՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների։ Բացի այդ, եկամուտների բաշխվածությունը ևս դրական դինամիկա է արձանագրում։ Ջինիի գործակիցը, որով չափվում է անհավասարությունը, կազմել է 27,2 (0–100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է բացարձակ հավասարություն, իսկ 100-ը՝ բացարձակ անհավասարություն)։ Սա նշանակում է, որ տնտեսական աճի արդյունքները … Read more

Պալյանների ճարտարապետական հետքը Ստամբուլում. Ermenihaber

Ermenihaber.am. Մերօրյա Ստամբուլի ճարտարապետության մեջ հայկական Պալյան գերդաստանն ուրույն ձեռագիր ու մեծ հետք է թողել: Նրանք Ստամբուլ էին տեղափոխվել Կեսարիայից։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Պալյանները հայտնվեցին սուլթանական պալատում և դարձան պալատական ճարտարապետներ: 18-րդ դարից սկսած՝ Օսմանյան կայսրությունում եկամուտների և ծախսերի անհավասարաչափ բաշխումը հանգեցրեց վճարումների ուշացման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ շինարարության ոլորտում: Եկամուտների մեծ մասն ուղղվում … Read more