Այն, ինչ Աճառյանն իր ժամանակում արեց հայոց լեզվի համար, առաջադեմ էր. Ժաննա Անդրեասյան

Մարտի 8-ին լրացել է հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։ Օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչպես նաև ակադեմիկոսի ընտանիքի անդամներն այցելել են նրա շիրիմին և ծաղիկներ խոնարհել՝ … Read more

2025 թ.-ի ընթացքում իրավասու մարմիններին է ուղարկվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 17 միջնորդություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության … Read more

Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025 թ.-ին նվազել է

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության վարչության … Read more

Ռոբերտ Ամստերդամ. Շարունակելու ենք միջազգային հանրությանը ներկայացնել այս անօրինականությունները, մինչև չդադարեցվի Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող հալածանքը

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը՝ մերժել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի բողոքը և անփոփոխ թողնել տնային կալանքը, ևս մեկ անգամ հաստատում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը։ Արդեն 260 օրից ավելի շարունակվող այս ազատազրկումը չունի որևէ իրավական հիմնավորում. այն դատական համակարգի … Read more

Հայաստանում տեղումների թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չի դիտվել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է «Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող որոշ հրապարակումների կապակցությամբ՝ կապված «թթվային թունավոր անձրևների հետ», հայտնում ենք, որ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն Ամբերդի դիտակայանում իրականացնում է մթնոլորտային տեղումների որակական մոնիթորինգ։ Մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել։ 📌Միաժամանակ մարտի 9-11-ը … Read more

«Մեր ձեւով» շարժումը ընդդիմադիր դաշտում ռեալ առաջատար դիրքերում գտնվող ուժ է․ Հովիկ Աղազարյանն ընդդիմությանը միավորվելու օրակարգ է առաջարկում

«Մեր ձեւով» շարժումը ընդդիմադիր դաշտում ռեալ առաջատար դիրքերում գտնվող ուժ է եւ այդ իմաստով իշխանության նկատմամբ այլընտրանքային ուժ են ներկայացնում»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարեց «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ) կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանը։ Քաղաքական այս ուժը, իր բնութագրմամբ, երկու ճակատագիր ունի, երկուսն էլ Նիկոլ Փաշինյանից են կախված։ Առաջինը, որը ինքը քիչ … Read more

Փաշինյանն առաջարկում է բանաձև՝ մեղք-համակերպվել-հանձնվել։ Մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ-դասեր-վերածնունդ. Թաթոյան

Արման Թաթոյան ելույթի հիմնական թեզերը՝ «Միասնության թևեր»-ի քաղաքական ծրագրի ներկայացման ընթացքում` ՄԱՍ 1 ✅Վարչապետի թեկնածու լինելու իմ գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է։ ✅Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ։ Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես սնվում է նախկինի սխալներից։ Եվ եթե նրա … Read more

Հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը բացահայտվել է. 8 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն: Նախաքննության ընթացքում պլանավորված և իրականացված … Read more

Եթե Հորմուզի նեղուցը երկար ժամանակ փակ մնա, նավթի գինը կարող է հասնել մեկ բարելի համար 215 դոլարի. Wall Street Journal

Ըստ The Wall Street Journal-ի՝ նավթի գինը կարող է հասնել մեկ բարելի համար 215 դոլարի: ԱՄՆ նավթային ֆյուչերսները իրենց երբևէ ամենամեծ շաբաթական աճից հետո կիրակի երեկոյան առևտրում բարձրացել են մինչև 20%-ով՝ Եվրոպայում 2022 թվականի պատերազմից ի վեր առաջին անգամ գերազանցելով մեկ բարելի համար 100 դոլարը: Սա ցնցել է էներգետիկ շուկաները. նշում է The Wall Street … Read more

Նախկին ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը՝ ՄԱՍԿ-ը, կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

«Մենք որոշում ունենք, որ մասնակցելու ենք ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։ Ձեւաչափի մասին դեռ որոշում չունենք։ Մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ եւ եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրությունների գնալ այլ կուսակցությունների հետ, բայց ոչ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում կայացած … Read more