«Ազգաբնակչությանը հուզող հարցերին պատասխանելու, լրագրողների հետ շփումներ ունենալու համար շատ կարևորում եմ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոփոխելը». Արմեն Ֆերոյան

«Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ երբ պարոն Կարապետյանը գալիս է մասնակցելու դատական պրոցեսներին, բազմաթիվ լրագրողներ են մոտենում և փորձում են հարցեր հնչեցնել։ Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ լրագրողներին հուզող բազմաթիվ հարցեր կան։ Իսկ լրագրողներին հուզող հարցերի մեջ կան մեր ազգաբնակչությանը հուզող հարցերը։ Հետևաբար, չափից շատ կարևորում ենք նաև լրագրողների հարցերին պատասխանելը»,- Սամվել Կարապետյանի խափանման … Read more

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները Լոռու մարզում քննարկվել են ինչպես քրեակատարողական ծառայության, այնպես էլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ

📢 Ապրիլի 17-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ։ Պաշտպանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ ℹ️ Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված … Read more

Դատարանը երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը

Դատավոր Վահե Դոլմազյանը ավելի քան 5 ժամ քննելուց հետո որոշում կայացրեց երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը՝ որոշակի սահմանափակումներով: Դատարանը, կալանքի տակ թողնելով հանդերձ, վերացրեց Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված հրապարակային խոսքի արգելքը՝ թույլ տալով, որ նա հարցազրույցներ տա: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական … Read more

«Արդյո՞ք կա աշխարհում մի երկիր, որի կուսակցության նախագահը հնարավորություն չունենա մասնակցելու նախընտրական ցուցակի ձևավորմանը»

ՀԿԴ-ում Սամվել Կարապետյանի խափանման միջոց՝ տնային կալանքը վերացնելու միջնորդությունը ներկայացնելիս՝ փաստաբան Արամ Վարդևանյանը, դիմելով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին, ասաց. «Ապրիլի 21-ին նախատեսվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որտեղ քննարկվելու է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների առաջադրման մասին որոշման ընդունումը։ Արդյո՞ք կա աշխարհում մի … Read more

Վասիլիս Մարագոսը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված հայերի համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ընդլայնմանն ուղղված ծրագրի մեկնարկին

Ապրիլ 17,2026 18:33 Share Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը գործընկերների հետ միասին մասնակցեց Ղարաբաղից տեղահանված հայերի համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ընդլայնմանն ուղղված ծրագրի մեկնարկին, որը նպատակ ունի ապահովելու, որ աջակցությունը հասնի այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։ 2023 թվականից ի վեր՝ մոբիլիզացնելով ավելի քան 78 միլիոն եվրո՝ Եվրոպական միությունը շարունակում է … Read more

Ալեն Սիմոնյանը շփվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ

Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական շփումն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի` Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ: Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու … Read more

Գյումրիում միջոցառումը միավորել էր փախստականների աջակցության և կանանց հզորացման ոլորտի կազմակերպություններին

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակում են իրենց համագործակցությունը՝ նպատակ ունենալով ավելի արդյունավետ աջակցություն տրամադրել փախստական կանանց և արձագանքել նրանց առջև ծառացած բազմաշերտ մարտահրավերներին՝ սկսած զբաղվածության հասանելիությունից մինչև սոցիալական ներառման և պաշտպանության հարցեր։ Մարդկանց և գործընթացների վրա կենտրոնանալով՝ Գյումրիում վերջերս կայացած միջոցառումը միավորել էր փախստականների աջակցության և կանանց հզորացման ոլորտում գործող կազմակերպություններին ստեղծելով համագործակցության և փորձի … Read more

«Ենթադրյալ կաշառքի վերաբերյալ հաղորդումները, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունները կարո՞ղ են հիմք լինել կուսակցությունը չգրանցելու»․ ԿԸՀ նախագահը հստակ չպատասխանեց

«Որպեսզի քաղաքական ուժը՝ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը չգրանցվի, պետք է իր փաստաթղթերը թերի ներկայացնի և հրաժարվի լրացնել այդ թերի փաստաթղթերը: Այլ իրավիճակ չգրանցելու ԸՕ-ն չի նախատեսում։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչների գործունեությունը քաղաքական դաշտում, գրանցման փուլում որևէ կերպ չի կարող քննարկման, գնահատման առարկա լինել, քանի որ ԸՕ-ն ուղղակի պահանջում է՝ եթե կա գրանցված քաղաքական ուժ, կուսակցություն, կամ … Read more

«Այդ Ալիկը ես չեմ, մենք մի քանի Ալիկ ունենք»․ Ալիկ Ալեքսանյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրության Ալիկը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը չէ․ այդ մասին վերջինս ասաց այսօր, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում: «Այդ Ալիկը ես չեմ, մենք մի քանի Ալիկ ունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ ձայնագրության մեջ հիշատակված Ալիկն էլ իրենց կուսակիցն ու ընկերն է, հիմա տնային կալանքում է գտնվում։ Հակակոռուպցիոն կոմիտեն … Read more

Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում, ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննես Թորգոմյան

Հայր Հովհաննես Թորգոմյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ երկրի վարչապետը հերթական անգամ վիրավորեց բոլոր հոգևորականներին։ ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ։ Բայց որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի «վերափոխել» լուսավոր ու պայծառ Սուրբ Էջմիածնի պատկերը … Read more