Մալխաս Ամոյանը կգոտեմարտի Եվրոպայի 5-րդ ոսկին նվաճելու համար

Ապրիլ 20,2026 21:33 Share Հունահռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում վստահ հաղթանակ տարավ մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ ու հինգերորդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու իրավունք նվաճեց։ Վաղը Մալխասը եզրափակչում գոտեմարտելու է մրցագորգի տերերից Ռամազ Զոիձեի հետ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ … Read more

Խորքային փոփոխություններ տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք․ «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյան

Երբ պետությունը կառուցում է տնտեսություն, որը չի արտադրում բավարար արժեք, չի կուտակում կապիտալ և չի վերահսկում իր ենթակառուցվածքները, այն դառնում է ոչ թե տնտեսություն ունեցող պետություն, այլ՝ տնտեսությամբ պայմանավորված պետություն։ Այս մասին «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է Դավիթ Անանյանը։ Նա զբաղեցնում է կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը։ Նա նկատել է, որ գործող իշխանությունների … Read more

Մանվել Խաչատրյանը կգոտեմարտի բրոնզի համար

Ապրիլ 20,2026 21:01 Share 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մանվել Խաչատրյանը Ալբանիայում մեկնարկած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հանդիպեց Վրաստանը ներկայացնող Վախթանգ Լոլուայի հետ և հավասար պայքարում պարտություն կրեց։ Վաղը Հայաստանի ազգային հավաքականի անդամը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը վիճարկելու է բուլղարացի Ստեֆան Գրիգորովի հետ։   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական … Read more

Ձորը գլորված մեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 20-ին՝ ժամը 15։27-ին, ՀՀ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության երկու կարգախումբ։ Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շուրջ 100 մ գլորվել … Read more

«Ֆրանսիան չի ողջունել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը և ոչ էլ մասնակցել է դրան՝ հաշվի առնելով, որ դրա նպատակները շեղվում են միջազգային իրավունքից»․ Ժան-Նոել Բարոն՝ ԵԽԽՎ-ում

«Ժողովրդավարական նորմերը բացահայտորեն և առանց ամոթի ենթարկվում են մարտահրավերների, իսկ մարդու իրավունքներն այլևս չեն դիտարկվում որպես համընդհանուր, այլ՝ որպես ընտրովի։ Սա պետք է մտահոգի մեզնից յուրաքանչյուրին ոչ միայն որպես քաղաքական գործիչների, այլ որպես մարդկանց»,- Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի բացման ելույթում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայերը։ Նա կոչ արեց խորհրդարանականներին … Read more

Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ-ում ներկայացրել է «TRIPP»-ի նպատակներն ու հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով։ Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերջին տարիներին երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխություններին։ Նա ընդգծել է, որ տնտեսական ակտիվության աճը, … Read more

Բաթումում Ալեքսանդրա Գրիգորյանը արծաթե մեդալ նվաճեց

Ապրիլ 20,2026 20:15 Share Բաթումում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երկրորդ արծաթե մեդալը նվաճեց երկամարտում։ Կանանց 58 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում 91 կգ-ով բավարարվեց չորրորդ տեղով։ Հրումում գյումրեցի մարզուհին բարձրացրեց 119 կգ, որը երրորդ արդյունքն էր այս մրցաձևում։ Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանի 210 կգ ցուցանիշը նրան բերեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։   … Read more

Մեր նպատակն է ձևավորել սերունդ, որն այլևս չի ապրի մշտական տագնապի մեջ․ «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Աստղիկ Մատինյան

Մեր նպատակն է ձևավորել սերունդ, որն այլևս չի ապրի մշտական տագնապի մեջ։ Արդարությունը գալիս է, և այն սկսվում է մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի պաշտպանվածությունից։ Այս մասին «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է դասախոս, իրավաբան փորձագետ Աստղիկ Մատինյանը։ Նա զբաղեցնում է կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համարը։ Իր ելույթում Աստղիկ Մատինյանը ներկայացրել է կուսակցության ընտրական ծրագրում ներառված … Read more

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչներ, ներարկիչներ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Թմրամիջոցի ապօրինի շրջանառության հաջորդ … Read more

«Վախենում են ինձանից․ իրենցից շատ ձայներ ունեմ»․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վարդան Ղուկասյանը դատական նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ուրիշ բան չէր էլ սպասում։ «Լավ բան չէի էլ սպասում, հաստատ գիտեմ, որ եկեղեցի գնացողը չէր կարող էս ձևի վերաբերմունք ցուցաբերեր»,- ասաց Վարդան … Read more