Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպшնելու և մшրմինը թաքցնելու համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Քրեական ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ Մելիքգյուղում տեղի ունեցած սպանությունը։ Ըստ ոստիկանության՝ 25-ամյա և 20-ամյա եղբայրները կենցաղային վիճաբանության ժամանակ սպանել են իրենց 56-ամյա մորը, ապա դին թաքցրել հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության հողաշերտի տակ։ «Քրեական ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում … Read more

Եվրոպական հանձնաժողովը Google-ին 890 միլիոն եվրոյի չափով տուգանք է նշանակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Եվրոպական հանձնաժողովը Google-ին ընդհանուր 890 մլն եվրո (մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանել՝ Թվային շուկաների մասին օրենքի (Digital Markets Act, DMA) երկու խախտման համար։ Այդ մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում։ Առաջին՝ 460 մլն եվրոյի տուգանքը ընկերությունը ստացել է այն բանի համար, որ Google Search որոնողական համակարգում արտոնյալ կերպով … Read more

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։   ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանի պնդումներին, թե ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում: «Նարեկ ջան, քեզ դատում են ոչ թե քաղաքական հայացքների, այլ ընտրակաշառքի համար նախատեսված փողերի լվացման, մարդկանց ձեր հավաքներին մասնակցել պարտադրելու համար:  Ցեղասպանության … Read more

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, օրերս բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք: «Մասնավորապես՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում … Read more

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի․ ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին Քաղաքացիների շրջանում առկա պահանջարկի գնահատման հիման վրա՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային … Read more

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է բնականոն աշխատանքի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։ Բուժզննումն ավարտելուց հետո Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։ 

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելք և 1 մլրդ դրամ գրավ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելք և 1 մլրդ դրամ գրավ։ Այդ մասին «Արարատնյուզ»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Երկու զինծառայողներ են կալանավորվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Թրամփը պլանավորում է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունը․ WSJ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման հնարավորությունը, և արդեն այժմ տարածաշրջան են տեղափոխվում լրացուցիչ զորքեր, զինտեխնիկա և բժշկական անձնակազմ։ Այս մասին հուլիսի 22-ին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ «Իրավիճակին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է տեղափոխում զորքեր, բժշկական … Read more

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։   ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։ Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կազդարարվի … Read more