ՇՄ նախարարությունում կայացել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքի երկրորդ քննարկումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքի երկրորդ քննարկումը, որին մասնակցել են հանրային սննդի օբյեկտների և առևտրային կենտրոնների (մոլերի) ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակումներին։ … Read more

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ֆրանսիայի հարավարևմտյան Ժիրոնդի շրջանում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20000 մարդ է տարհանվել: Այրվել է 3100 հեկտար տարածք: Որոշ ճանապարհներ փակվել են: Ավելի վաղ Բորդոյի օդանավակայանի մերձակայքում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ էր զոհվել: Վերջին օրերին անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Իսպանիայում և Իտալիայում: Սիցիլիայում հրդեհի մարման ժամանակ հրշեջ է զոհվել: … Read more

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Մասնակիցները մրցել են դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը որոշվել է երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով:

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ` գրեթե անխաթար պահպանված գույներով։ Այն, հավանաբար, թվագրվում է մ.թ.ա. VII դարի երկրորդ կես կամ VI դարի սկիզբ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ նկատելով․ «Գիտական համագործակցության օրինակելի դրսևորում, որ շարունակում է իր պտուղները տալ»։

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում․ Ազիզյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում հուլիսի 23-ին 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ՝ 906մմ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Տեղումները Հնդկաստանի, մասնավորապես Գուջարաթ նահանգում, ջրհեղեղների պատճառեն դարձել։

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ուսուցիչների հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Քննարկման առանցքում հանրակրթության ոլորտի բարեփոխումներն էին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կամավոր ատեստավորման գործընթացին, թեստերի բովանդակությանը, դասապրոցեսի կազմակերպմանը, ուսուցման որակի և ուսուցիչների վերապատրաստումների բարելավմանը վերաբերող մի շարք հարցերի: Նշենք, որ ուսուցիչների … Read more

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է։ Այս մասին հայտնել է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։ Մանրամասները կներկայացվեն շուտով:

Թրամփը սպառնում է հարվածել Իրանին հուսիթների հարձակումների պատճառով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Միացյալ Նահանգները մտադիր է հարված հասցնել Իրանին՝ ի պատասխան Եմենում գործող «Անսար Ալլահ» (հուսիթներ) ապստամբական շարժման հարձակումների։ Այդ մասին «Truth Social» սոցիալական հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Թող «Truth Social»-ում այս գրառումը ծառայի որպես նախազգուշացում. եթե նրանք կրկին նման քայլի դիմեն, Միացյալ Նահանգները պատասխանատվության կենթարկի Իրանին, քանի որ հուսիթները … Read more