«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու․ Տարոն Չախոյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի գործընկերներ, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու։ Սպասվող ներկուսակցական ընտրություններում ակնկալում եմ ձեր վստահության քվեն՝ շարունակելու գործել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի։ Հարգանքներով՝ Ձեր Տարոն Չախոյան։

ԱԺ–Կառավարություն հարցուպատասխան՝ առանց ընդդիմության. վարչապետ․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱԺ–Կառավարություն հարցուպատասխան՝ առանց ընդդիմության: Այդ մասին տեսանյութին կից ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:

Տարադրամի շուկան փետրվարի 11-ին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է փետրվարի 11-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 374.82 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 379.35 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 442.85 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 454.35 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.79 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 5.02 դրամը:

Վաղարշակ Հակոբյանը՝ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի թեկնածուՀակոբյանը՝ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի թեկնածու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի թեկնածու է նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղինակ Հակոբյանը, թիվ 129։

Խնդրում եմ ձեր աջակցությունը. եղել եմ, կամ ու կմնամ ձեր Սիսակ Գաբրիելյանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի կուսակիցներ, խնդրում եմ ձեր աջակցությունը.. Եղել եմ, կամ ու կմնամ ձեր Սիսակ Գաբրիելյանը.. Քվեաթերթիկում ես համար 056»։

Այս տարվա հունվարին Սևանա լճում գրանցվել է ջրի աճ․ ՇՄ նախարար (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «2017 թվականից սկսված այս տարվա հունվարին Սևանա լճում գրանցվել է ջրի աճ։ 1սմ-ով ավել ջուր ունենք»,- ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, խոսելով Սևանա լճի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում

Թրամփը ունի մեկ այլ տարբերակ, եթե չկարողանա համաձայնության գալ Իրանի հետ․ Վենս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի հետ կապված բոլոր տարբերակները՝ կապված իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։ «Նախագահը իր ողջ թիմին ասել է, որ մենք պետք է փորձենք հասնել համաձայնության, որը կապահովի, որ իրանցիները չունենան միջուկային զենք։ Սակայն եթե մենք չկարողանանք հասնել այդ … Read more

Թաթոյանին անգամ ԺԵԿ-ի պետ չեմ վստահի․ ՔՊ անդամ, կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու Հակոբ Սիմիդյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայտնի է, որ ՔՊ հիմնադիր անդամ Հակոբ Սիմիդյանն առաջադրել է իր թեկնածությունը ՔՊ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Սիմիդյանը քվեաթերթիկում 248 համարն է։ Նկատենք նաև, որ իրավաբան Րաֆֆի Ասլանյանն այսօր գրառում էր արել, թե իբր Սիմիդյանը որևէ ֆեյսբուքյան էջում կատարված հարցման ժամանակ քվեարկել է Արման Թաթոյանին։ Հետագայում Ասլանյանն … Read more