Սիրով վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը․ ձեր այցը նոր լիցք կհաղորդի հայ-հունական զարգացող հարաբերություններին․ ՀՀ նախագահը՝ Հունաստանի նախագահին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա։ Բարձր ենք գնահատում Հունաստանի կողմից Հայաստանի համար կարևորություն ունեցող հարցերում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը։ Ջերմությամբ եմ հիշում վերջերս … Read more

Հայաստանի Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն այսօր հանդես է եկել ԱԱ-ի կարճ ծրագրում և փայլուն ելույթով վաստակել է 67.12 միավոր: Նրանք առաջատար դիրքում են և ապահովել են իրենց մասնակցությունն ազատ ծրագրին: Որակավորման փուլում հանդես … Read more

Ապրիլի 1-ից կարգելվի Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը։ Նա նաև արգելել է Ռուսաստանից 100 գրամից ավելի քաշ ունեցող ոսկու ձուլակտորների արտահանումը՝ մի շարք բացառություններով։

Նշված հասցեներում 36 ժամ գազ չի լինի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին` ժամը 09:00-ից մինչև մարտի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի (ամբողջությամբ), Արտաշատի խճուղու, Արշակունյաց պողոտայի թիվ 127 բազմաբնակարան շենքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։

Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին՝ խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Նրանք, ովքեր խարդախություն են թույլ տալիս, ստիպում են որպեսզի վիզայի բոլոր դիմողների նկատմամբ առավել աչալուրջ ստուգումներ կատարվեն։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ «ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ, և մեր աշխատակիցները խարդախության ցանկացած դեպք առավելագույնս լուրջ են ընդունում։ Եթե տեղյակ եք վիզաների հետ կապված խարդախությունների մասին, ապա … Read more

Ազատության պողոտայի շինություններից մեկում բռնկված հրդեհի վայրում աշխատում է 11 մարտական հաշվարկ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել։ ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական … Read more