Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի թիմակիցները փորձում են համոզել, թե իրենք նախկին իշխանությունների հետ կապ չունեն՝ չնայած այն հանգամանքին, որ Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Մարտի 31-ին ներկայացրել էինք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ կապակցված շուրջ 50 անուն, որոնք այսօր աջակցում են Սամվել Կարապետյանին: Այս … Read more

Սա Բրիտանիայի պատերազմը չէ, նա չի ներգրավվի հակամարտության մեջ․ Սթարմեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Այս շաբաթ Մեծ Բրիտանիան կհյուրընկալի 35 արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը քննարկելու համար. հայտարարել է վարչապետ Քեյր Սթարմերը։ «Մեծ Բրիտանիան միավորել է 35 երկրների՝ Պարսից ծոցում անվտանգությունն ապահովելու նպատակով աշխատելու մտադրության մասին համատեղ հայտարարության շուրջ։ Այս շաբաթավերջին արտաքին գործերի նախարարը  կհյուրընկալի հանդիպում, որի շրջանակներում այս երկրները առաջին անգամ կհավաքվեն»,- լրագրողներին ասել … Read more

Մենք Թուրքիային հեռու ենք պահելու Մերձավոր Արևելքի «հրդեհից»․ Էրդողան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Թուրքիայի կառավարությունը նպատակ ունի երկիրը հեռու պահել Մերձավոր Արևելքի «հրդեհից»՝ խուսափելով ընդդիմության թակարդներից. հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահական աշխատակազմը նախկինում հայտարարել էր, որ Թուրքիան Իրանի շուրջ հակամարտության կողմ չէ։ «Մենք վճռական ենք Թուրքիային հեռու պահել այս հրդեհից»,- ասել է Էրդողանը՝ չորեքշաբթի օրը խորհրդարանում դիմելով իր կուսակիցներին։

Իրանը անօդաչու թռչող սարքեր է արձակել ամերիկյան ավիակրի ուղղությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Իրանի զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքեր են արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավի ուղղությամբ. հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ «Այսօր առավոտյան մի քանի հարձակողական անօդաչու թռչող սարք է արձակվել Հնդկական օվկիանոսի հյուսիսում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիրների խմբի ուղղությամբ։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ ավիակիրների խումբը … Read more

Քրեական ոստիկանները հայտնաբերել են գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափող հետախուզվողի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 31-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և մարզային վարչություն են տեղափոխել Արբաթ գյուղում հաշվառված 21-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի … Read more

Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ։ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը … Read more

Նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է հանրային քր. հետապնդում. Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար դոլարին համարժեք դրամ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հանձնարարությամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին նախաձեռնված քրեական վարույթներից մեկով, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Հ.-ն, Ն.Ա.-ի հետ հանդիսանալով Երևան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցապատող, նշված շենքերում գտնվող բնակարանների օտարման նպատակով, գնորդների հետ կնքել են … Read more

Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր․ ՆԳ նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Բարձր գնահատելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այն հուսալի հիմք է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով առավել սերտ և բազմակողմանի համագործակցություն … Read more

Արմավիրի մարզում հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման 4 դեպք. ԲԸՏՄ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 4 դեպք։ ԲԸՏՄ-ից հայտնում են, որ Վաղաշապատ համայնքում գործունեություն իրականացնող «Լի գազ», «Առաջին ծիծեռնակ» և «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ներին պատկանող գազալցակայաններում կոմպրեսատորների հովացման ու տեխնիկական այլ աշխատանքների համար ապօրինի շահագործվել է մեկական խորքային … Read more