Օրենսդրական վերանայումներ՝ պայմանավորված Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա խմբերի մեջ 2027 թվականի հունվարի 1-ից ներառել էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղեւորափոխադրման ծառայության փոխադրողներին (վարորդներ): Ընդլայնվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով շահառու ճանաչված անձանց շրջանակը: Ապահովագրված անձանց փոխկապակցված անձանց մասով է հաջորդ փոփոխությունը: Առաջարկվում է, որ փոխկապակցված անձինք՝ … Read more

Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:   Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական … Read more

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 7-ին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 375․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 377 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ:

Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու. վարչապետ․

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար … Read more

Մխիթար Հայրապետյանի բանավեճի առաջարկը Նարեկ Կարապետյանին․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հաղորդումներից մեկի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը, խոսելով Firebird AI ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոնի մասին, մի քանի բավականաչափ համարձակ, բայց ցավոք սրտի նաև կեղծ և մոլորեցնող պնդումներ է արել։ Այս մասին հայտարարություն է տարածել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Սևանում նոր կառուցվող հյուրանոցում. աշխատակիցը բարձրությունից ընկել է ու մահացել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ապրիլի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում, ինչի հետևանքով մահացել է տղամարդ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը ժամը 15։20-ի սահմաններում մահացած վիճակում «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզում հաշվառված 24-ամյա Աղասի Ս․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան խոշորացված համայնքի հանգստի գոտի … Read more

Ի՞նչ էր անում Ղարաբաղից բերված զինվորականը Երևանի կենտրոնում մարտի 1-ին, գուշակենք միասին․ Ալեքսանյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսայութ է հրապարակել, կից գրելով․ «Ի՞նչ էր անում Ղարաբաղից բերված զինվորականը Երևանի կենտրոնում մարտի 1-ին, գուշակենք միասին»։

ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը․ Պետրոսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսուհետ՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությունների հաշվին կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը։ Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,-նշել է նա։