Գազամատակարարման դադարեցում Երևանի թաղամասերից մեկում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Վերատեղադրված գազատարերը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների, «Ս․Լ․Լ-Գազ», «Ա․Հ․» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։  Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության … Read more

Փարիզը և Լոնդոնը կստեղծեն Հորմուզի նեղուցի հետ կապված բազմազգ առաքելություն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կազմակերպում են միջազգային համաժողով՝ քննարկելու Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովումը՝ առանց Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեջ ներգրավվելու։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Առաջիկա օրերին մենք համատեղ կկազմակերպենք համաժողով Մեծ Բրիտանիայի հետ, որը կմիավորի այն երկրներին, որոնք պատրաստ են միանալ մեզ նեղուցում նավարկության … Read more

Ադրբեջանի նախագահը նոր մամուլի խոսնակ է նշանակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Օրխան Ռաջաբ օղլու Սատտարովը նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության  նախագահի մամուլի քարտուղար։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսնակը երկար տարիներ եղել է Հիքմեթ Հաջիևը։ Նա զբաղեցնում է նախագահի օգնականի պաշտոնը՝ արտաքին քաղաքականության հարցերով և փաստացի հանդես է գալիս որպես պաշտոնական խոսնակ՝ մեկնաբանելով երկրի դիրքորոշումները միջազգային ու տարածաշրջանային թեմաների … Read more

Արթուր Ավագյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Արթուր Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արթուր Գագիկի Ավագյանի կենսագրությունը Ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Աշխատանքային գործունեություն 2014-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետ, 2011-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի … Read more

ԱՄՆ-Իրան նոր բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչև ապրիլի 21-ը․ Axios

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է ապրիլի 21-ին։ Axios-ը հաղորդում է, որ Եգիպտոսի, Պակիստանի և Թուրքիայի միջնորդները փորձում են առաջիկա օրերին կազմակերպել Վաշինգտոնի և Թեհրանի միջև նոր հանդիպում։ Նպատակն է լուծել առկա տարաձայնությունները և հասնել խաղաղության համաձայնագրին մինչև հրադադարի ժամկետի լրանալը։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ բանակցությունները փակուղի չեն մտել։ «Դուռը … Read more

Աննա Վարդապետյանը հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայ քաղաքում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:   Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության … Read more

«Ագարակ» պետական մաքսային անցման կետում ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ է կանխվել․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ: «ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 … Read more

Ինչո՞ւ երեխաները չեն ստում, երբ դա կարելի է. DevScience

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։   Երեխաները ավելի քիչ են հակված ստելու, երբ նրանց դա թույլատրվում է։ Հոգեբանները այս անսպասելի եզրակացությանն են հանգել նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրությունը հրապարակվել է «Զարգացման գիտություն» (DevScience) ամսագրում։   Հետազոտողները ցանկանում էին հասկանալ, թե ինչպես են բարոյական նորմերը փոխազդում այն ​​իրավիճակների հետ, որտեղ խաբեությունը պաշտոնապես թույլատրելի է, օրինակ՝ … Read more