Հանրային տարածքները վերադարձվում են բնակիչներին. Երևանի քաղաքապետարան․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հանրային տարածքները վերադարձվում են բնակիչներին: Երևանի քաղաքապետարանի կողմից հանրային տարածքները բնակիչներին վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Կոմիտասի պողոտա 40 հասցեում շուրջ 30 ավտոտնակների փոխարեն կառուցվելու են ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։ Աշխատանքները շարունակվելու են Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ․ Պակիստանի ԱԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։ «Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն»,- ասել է դիվանագետը։ «Ես այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չունեմ։ Մենք կհայտարարենք բանակցությունների ժամկետների մասին, եթե որոշում կայացվի»,- նշել է նա։

Կրեմլը ափսոսանք է հայտնել Մոլդովայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու կապակցությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մոսկվան ափսոսանք է հայտնել Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) պաշտոնապես դուրս գալու Քիշնևի որոշման համար. ТАСС-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ափսոսում ենք դրա համար»,- ասել է Պեսկովը։ Մոլդովայի կառավարությունը մարտի 11-ին հաստատել է Անկախ պետությունների համագործակցության Կանոնադրության չեղյալ հայտարարումը։

2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է պսևդոդաշնակցական. Փաշինյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, և մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, և ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ ավանդել է ուրիշ օրակարգ, – Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետը։

Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև 34 տարի անց բանակցություններ տեղի կունենան․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մենք փորձում ենք որոշակի «շնչառական տարածք» ստեղծել Իսրայելի և Լիբանանի միջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։ «Երկու երկրների առաջնորդների միջև վերջին զրույցից անցել է մոտ 34 տարի։ Հանդիպումը կկայանա վաղը։ Հիանալի է», – ընդգծեց Թրամփը։

Ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը․ եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ․ Ցուցուլյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ ոստիկաններ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:  Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը, և մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի … Read more

Փամբակ-Վանաձոր հատվածում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ջրատար է վնասվել. մի շարք համայնքներում ջուր չի լինի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Վանաձորի համայնքապետարանից տեղեկացնում են, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայր ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ից 24 ժամով կդադարեցվի Լոռու մարզի Նովոսելցովո ջրատարից օգտվող Վանաձոր համայնքի բաժանորդների և Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ բնակավայրերի ջրամատակարարումը: Ջրատարը վնասվել է Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում … Read more