Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Փետրվարի 6-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական աղբյուրները՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։