Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, 1 ամսով կալանավորվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Քասախ համայնքի նախկին ղեկավարը՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, որը կասկածվում է 28 հողամաս օտարելու համար, 1 ամսով կալանավորվել է: Այս մասին «Araratnews»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված … Read more

2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ։ «Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ … Read more

Վիկտորյա Այդինյանը վերանշանակել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր որոշում է ընդունել գրասենյակի ղեկավար նշանակելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտորյա Այդինյանին վերանշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում։

Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Օգոստոսի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած վեց ամսվա ընթացքում կատարված աշխատանքը։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է … Read more

Կոլումբիայում զոհերի թիվը հասել է 111-ի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Առնվազն 111 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ երկուշաբթի վաղ առավոտյան արևմտյան Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը մի շարք քաղաքներում փլուզել է շենքեր, ևս 87 մարդ վիրավորվել է, իսկ դեռևս կան մարդիկ, որոնք կարող են մնացած լինել փլատակների տակ։ Երկրաշարժը տեղի է ունեցել Կոլումբիայի նախագահ Աբելարդո Դե Լա … Read more

Ամառային երկնքի գլխավոր շոուն․ ինչպես չբաց թողնել Պերսեիդների հոսքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Պերսեիդների ամառային «լուսային շոուն» կրկին տեսանելի է, և դիտման պայմանները հատկապես բարենպաստ են Հյուսիսային կիսագնդում։ Երկնաքարային հոսքի գագաթնակետը՝ չորեքշաբթի երեկոյից մինչև հինգշաբթի առավոտ, համընկնում է Իսպանիայում, Իսլանդիայում և Գրենլանդիայում տեսանելի արեգակի ամբողջական խավարման, ինչպես նաև վեց մոլորակի շքերթի հետ։ Սակայն երկնաքարերի դիտման լավագույն պահը կլինի ամբողջական խավարումից հետո։ NASA-ի տվյալներով՝ իդեալական … Read more

Գյուլբենկյան և Գալուստյան փողոցներում ապամոնտաժվել են ինքնակամ շինություններ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Գյուլբենկյան փողոցի հ.31 և Գալուստյան փողոցի հ.36 հասցեներում ապամոնտաժվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա՝ առանց համապատասխան թույլտվության կառուցված ինքնակամ շինությունները։ Ապամոնտաժման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Էլբա գետի երաշտը բացահայտել է «սովի քարերը»

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Այսպես կոչված «սովի քարերը»՝ հնարավոր անբերքատվության նախանշանները, Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասում երկարատև երաշտի հետևանքով դուրս են եկել ջրի տակից՝ Էլբա գետում։  Գետում ջրի մակարդակի վտանգավոր նվազման մասին նշույլներ պարունակող առաջին քարը հայտնվել է Պիրզնա քաղաքի շրջանում։ Քարի վրա փորագրված է ավելի քան 20 ամսաթիվ՝ սկսած 1707 թվականից։ Պիրզնայի հատվածում Էլբա գետի … Read more

Իզմիրում ուժեղ քամու հետևանքով տղամարդու մոտից թղթադրամները ցրվել են ճանապարհով մեկ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Իզմիրում ուժեղ քամու հետևանքով տղամարդու մոտից թղթադրամները ցրվել են ճանապարհով մեկ Տղամարդը պատահաբար վայր է գցել թղթադրամների մի քանի կապոց ճանապարհի հենց երթևեկելի մասում։ Քամին ակնթարթորեն տարբեր կողմեր է թռցրել դրանք։ Կողքին կանգնած վարորդներն անմիջապես օգնության հասել նրան։

ԱԲ գործակալը անվտանգության ճեղք է գտել մարզասրահի համակարգում և չեղարկել ուրիշի ամրագրումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ավստրալիայում մի օգտատեր Claude մոդելի վրա աշխատող OpenClaw արհեստական բանականության գործակալին հանձնարարել է հետևել առավոտյան մարզումների համար հանրահայտ մարզասրահների հերթերին և ազատ տեղ հայտնվելուն պես գրանցել իրեն։ Գործակալն ամրագրման համակարգում անվտանգության ճեղք է հայտնաբերել, ինչը թույլ է տվել շրջանցել սահմանափակումներն ու միջամտել այլ մարդկանց գրանցումներին։ Երբ օգտատերը խնդրել է իրեն առաջ … Read more