Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ

Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և … Read more

NASA-ն հրապարակել է Մարսի մակերևույթի նոր լուսանկարներ

«Curiosity» մարսագնացի՝ Վալե-Գրանդե շրջանում արված լուսանկարներում երևում են մեղրախորիսխ հիշեցնող ճաքեր, որոնք ձգվում են ամբողջ հովտով։ 2012 թվականին Մարսի վրա վայրէջք կատարած մարսագնացն արդեն անցել է 37 կիլոմետր և, կանխատեսումների համաձայն, կշարունակի աշխատել առնվազն ևս 10 տարի։ Դրանք կարող էին առաջանալ ջերմաստիճանի տատանումների կամ հողի չորացման հետևանքով, սակայն դրանց առաջացման ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։

Քննարկվել է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրությունը

Ինչու ենք քննարկում հնարավոր սցենարները, քանի որ այդտեղ մի քանի ուղղության հարցեր կան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում 2027 թ․ հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր սցենարների մասին։ «Ինչու ենք քննարկում հնարավոր սցենարները, քանի որ այդտեղ մի քանի ուղղության հարցեր կան։ Մի ուղղությունը … Read more

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի

Երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի հիմնանորոգման մնացած աշխատանքները Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ:  Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Կամրջի հիմնանորոգման շրջանակում իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովումն է. Նշվում է, որ տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, … Read more

Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին

«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն լիրայի (105.000 դոլար) աջակցությամբ: Երկրաշարժից հետո վնասվել և ավերվել է խորանի հատվածը Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։ Նշենք, որ եկեղեցին զգալի վնաս էր կրել … Read more

«Գութան» փառատոնը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին

Այս տարի փառատոնին կմասնակցեն 26 խումբ՝ բեմում հանդես կգան ավելի քան 500 մասնակից-արտիստներ Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։ Այս տարի այն նվիրված է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։ «Մրրո» հայ ազգային … Read more

Էրդողանը՝ տարածաշրջանի միավորման մասին

Անդրադառնալով «Մեքքայի համաձայնագրին»՝ Էրդողանն ընդգծել է, որ դրա հիմնական նպատակն է զսպվածության ամրապնդումը, և որ այն բաց է բոլոր եղբայրական պետությունների համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ստանձնել է պատմական պատասխանատվություն՝ տարածաշրջանում կայունության ապահովմանը նպաստելու համար, գրում է Asharq Al-Awsat-ը: Անդրադառնալով «Մեքքայի համաձայնագրին»՝ Էրդողանն ընդգծել է, որ դրա հիմնական նպատակն է … Read more

2026թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1․1%-ով

Մակարոնեղենի արտադրությունն աճել է 25․3%-ով և կազմել 2,366.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 1․7%-ով՝ կազմելով 4,077.8 տոննա ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 128,824.4 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1․1%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 4․2%-ով և կազմել 74,755.4 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը … Read more

Nvidia-ն ցանկանում է 500 մլրդ դոլար ներգրավել AI ենթակառուցվածքների համար

Ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի խոսքով՝ նրանցից ոչ մեկը դեռ չի մերժել առաջարկը Nvidia-ն դիմել է ֆինանսական աշխարհի վեց խոշոր խաղացողների՝ Apollo, Blackstone, BlackRock, Brookfield, Goldman Sachs և KKR, որպեսզի օգնի ներգրավել շուրջ 500 մլրդ դոլար՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար։ Ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի խոսքով՝ նրանցից ոչ մեկը դեռ չի մերժել առաջարկը։ Սակայն AI ոլորտում հսկայական ծախսերից … Read more