Ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի խոսքով՝ նրանցից ոչ մեկը դեռ չի մերժել առաջարկը
Nvidia-ն դիմել է ֆինանսական աշխարհի վեց խոշոր խաղացողների՝ Apollo, Blackstone, BlackRock, Brookfield, Goldman Sachs և KKR, որպեսզի օգնի ներգրավել շուրջ 500 մլրդ դոլար՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար։
Ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի խոսքով՝ նրանցից ոչ մեկը դեռ չի մերժել առաջարկը։ Սակայն AI ոլորտում հսկայական ծախսերից արդեն անհանգստացած ներդրողները բացասաբար են արձագանքել․ Nvidia-ի բաժնետոմսերը նախորդ օրը նվազել են գրեթե 3%-ով։