Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները

Լուրեր | 2026/04/22 15:18 Մաքուր էներգիայի աղբյուրների մեծ մասնաբաժինը նվազեցնում է կախվածությունը գազից Եվրոպական միության մի շարք երկրներում մաքուր էներգիայի մասնաբաժնի աճը հանգեցնում է էներգիայի ծախսերի նվազման։ Euronews-ի հաղորդմամբ՝ 2026 թվականին հինգ երկրում սպառողները կխնայեն էներգիայի վճարների շուրջ 58%-ը։ Խոսքը Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Սլովակիայի մասին է, որտեղ էլեկտրաէներգիայի արտադրության … Read more

Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը

Լուրեր | 2026/04/22 15:16 Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսական փոխգործակցությանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ալիևի խոսքով՝ ներկայումս կողմերի միջև առկա է «դե-ֆակտո խաղաղություն»։ Նա նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը … Read more

Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն

Լուրեր | 2026/04/22 15:10 Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ գործող միջպետական գանգատի շրջանակներում նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Այս մասին … Read more

Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը

Լուրեր | 2026/04/22 14:17 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային և փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի … Read more

Անն Հեթուեյը PEOPLE-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը

Լուրեր | 2026/04/22 12:50 Հեթուեյը երկար ճանապարհ է անցել՝ «Արքայադստեր օրագրերը»-ից մինչև «Թշվառները», որի համար արժանացել է Օսկարի։ Դերասանուհի Անն Հեթուեյը հայտնվել է PEOPLE ամսագրի շապիկին և արժանացել «աշխարհի ամենագեղեցիկ կնոջ» կոչմանը։ Նկարահանումների ընթացքում նա ներկայացել է վառ և ինքնավստահ կերպարով՝ իր սիրելի երաժշտության ներքո։ Սակայն դերասանուհին խոստովանում է, որ կարիերայի … Read more

Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թբիլիսի (տեսանյութ)

Լուրեր | 2026/04/22 12:53 Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Ապրիլի 22-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և տեսանյութ հրապարակել:   Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Ստամբուլում կրկին արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը

Լուրեր | 2026/04/22 13:04 Վերջին տարիներին նման դիմումները պարբերաբար մերժվում են: Ստամբուլի իշխանությունները կրկին չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը։ Agos-ի փոխանցմամբ՝ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմել էր նահանգապետարան՝ Քադըքյոյում հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն դիմումը մերժվել է։ Խոսքը վերաբերում էր Սյուրեյյա օպերայի շենքի դիմաց նախատեսված միջոցառմանը, որը … Read more

Մեկ օրում բացահայտվել է 149 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը Հայաստանում

Լուրեր | 2026/04/22 13:11 Գրանցվել են նաև խարդախության, գույքի վնասման, փաստաթղթերի կեղծման, զենք-զինամթերքի առգրավման և այլ հանցագործություններ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է հանրապետությունում ապրիլի 21-22-ի օպերատիվ իրավիճակը։ Մեկ օրում բացահայտվել է 149 հանցագործություն, որոնցից մեկը՝ նախկինում կատարված։ Ամենաշատը՝ 58 դեպք, վերաբերում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ զրկված անձանց կողմից … Read more

Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց

Լուրեր | 2026/04/22 13:15 Այս փոփոխության շրջանակում ապրիլի 8-20-ը կազմակերպվել են վերապատրաստումներ: Պետական գույքի կառավարման կոմիտեն գործարկել է www.e-auctions.am հարթակը՝ պետական գույքի աճուրդների գործընթացը ամբողջությամբ թվայնացնելու նպատակով։ Կոմիտեի հաղորդմամբ՝ այսուհետ ոչ միայն պետական, այլ նաև համայնքային գույքի օտարումները կիրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այս փոփոխության շրջանակում ապրիլի 8-20-ը կազմակերպվել են վերապատրաստումներ՝ Հայաստանի … Read more

Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ

Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան «գործարքը» կնքվել է ընդամենը վեց շաբաթում։Նա այս մասին խոսել է Մայամիի համալսարանում անցկացված Real Estate Impact ամենամյա համաժողովի ժամանակ։Ուիթքոֆի խոսքով՝ գործընթացը եղել է «ամենահեշտ գործարքներից մեկը», քանի որ այն լայնորեն լուսաբանված չի եղել միջազգային մամուլում։«Նրանք պատերազմում էին 37 … Read more