Ուկրաինային աջակցող երկրները 1 մլրդ դոլար կհատկացնեն PURL նախաձեռնությանը

Բրյուսելում կայացած Ուկրաինայի պաշտպանության հարցով Կոնտակտային խմբի (Ռամշտայն ձևաչափ) նիստի արդյունքներով՝ գործընկեր երկրները համաձայնեցրել են 1 միլիարդ ԱՄՆ դոլարի հատկացումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի համատեղ PURL նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները։ Ֆինանսավորման նոր մեխանիզմը և PURL ծրագիրը PURL (Purchase of US Military Resources) նախաձեռնության սկզբնավորման մասին 2025 թվականի հուլիսի 14-ին հայտարարել էին ԱՄՆ նախագահ … Read more

ՀԳՀՄ-ն դարձել է IOE-ի անդամ․ նոր հնարավորություններ

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը պաշտոնապես անդամակցել է Գործատուների միջազգային կազմակերպությանը (IOE)՝ աշխարհի խոշորագույն և ամենաազդեցիկ գործատուական ցանցերից մեկին։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Ժնևում՝ Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակում։ Անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի գործարար համայնքի համար՝ միջազգային հարթակներում առավել ակտիվ ներկայացնելու գործատուների շահերը, մասնակցելու քաղաքականությունների ձևավորմանը և ընդլայնելու համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ։ Մանրամասները՝ … Read more

Ինչ փոփոխություններ են կատարվել հարկային գործընթացներում

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում հարկային մարմին–հարկ վճարող քննարկումների շրջանակում արձանագրել է գործնականում առաջացած մի շարք խնդիրներ՝ կապված փաստաթղթավորման, հաշվետվությունների ներկայացման, հարկերի հաշվարկման, ինչպես նաև Հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունների հետ։ Օրենքով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են այդ խնդիրների լուծմանն ուղղված մի շարք քայլեր, որոնք նպատակ ունեն պարզեցնել գործընթացներն ու բարձրացնել հարկային … Read more

Հայկական մթերքը թուրքականի անվան տակ չի ներմուծվել Վրաստան

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը, մասնավորապես՝ ելակը, Վրաստանի տարածքով Ռուսաստան է արտահանվում թուրքական ծագման անվան տակ։ Վրացական կողմը մտահոգություն է հայտնել, որ իրենց երկիրը փորձում են ներքաշել հարևան պետության ներքաղաքական պայքարի մեջ, և նշել է, որ նման հայտարարությունները կարող են վնասել երկու … Read more

CaseKey 2026․ ԶՊՄԿ-ն շարունակում է ներդրում անել ապագա մասնագետների կրթության մեջ

CaseKey 2026-ը մեկնարկել է որպես Հայաստանի ամենամասշտաբային քեյսային կրթական ծրագրերից մեկը՝ այս տարի գրանցելով ավելի քան 800 դիմորդ։ Նախաձեռնության կրթական գործընկերը երկրորդ տարին անընդմեջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (ԶՊՄԿ), որը աջակցում է երիտասարդների կրթական և մասնագիտական զարգացմանը։ ԶՊՄԿ-ի աջակցությամբ ծրագիրն ընդլայնում է իր ակադեմիական բաղադրիչը, ներգրավում միջազգային համալսարանների փորձագետների և նոր հնարավորություններ ստեղծում Հայաստանի ամենատաղանդավոր … Read more

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Շվեյցարիայում չեն կայանա

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է կայանային հունիսի 19-ին Բյուրգենշտոկ քաղաքում, տեղի չեն ունենա։ Այդ մասին, վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնում է Reuters գործակալությանը։ Հայտարարությունը հաջորդեց Սպիտակ տան խոսնակի գիշերային հայտարարությանը, որում ասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է ուրբաթ օրը Շվեյցարիա նախատեսված այցից՝ իրանցի բանակցողների հետ հանդիպելու և … Read more

Վիեննայում ներկայացվել են ՄԱԿ-ի COP17 համաժողովի մանրամասները

Հունիսի 18-ին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել բարձրաստիճան ճեպազրույց՝ նվիրված 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Միջոցառումը կազմակերպվել էր Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից, իսկ հիմնական ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ COP17-ի օրակարգը և ռազմավարական նշանակությունը Աբիսողոմոնյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի նախագահության … Read more

Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ։ 455 մետրանոց թունելում ջրամեկուսացումն ամբողջացված է, բետոնացումը թափ է հավաքում։ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի 455 մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքներն ավարտվել են: Սա առանցքային քայլ է դեպի թունելի շահագործում՝ ապահովելով դրա երկարակեցությունն ու անվտանգությունը: Ջրամեկուսացման հաջող ավարտից հետո շինարարական … Read more

Պանրի արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արմեն Պապյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գ․ Ուռուտ) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ պանրի աղաջրային վաննան կառուցված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութից, չի պահվել բարվոք վիճակում, ենթարկված է եղել քայքայամաշման (կոռոզիայի), պանրի պատրաստման համար … Read more

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը

Հիմնանորոգման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։