Մարտի 14-ի կարևոր լուրերը | ABNews
Լուրեր | 2026/03/14 21:59 Ինչ է կատարվել Հայաստանում եւ արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում։
Լուրեր | 2026/03/14 21:59 Ինչ է կատարվել Հայաստանում եւ արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում։
Միրզոյան–Կասիս հանդիպում Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև զարգացող քաղաքական երկխոսությունը և քննարկել Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ #Հայաստան #Շվեյցարիա #ԱրարատՄիրզոյան #ԻգնասիոԿասիս #Դիվանագիտություն Իրանի հարվածը Իսրայելում վիրավորներ է պատճառել Իրանի հարձակման հետևանքով Իսրայելի Զարզիր քաղաքում … Read more
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Ուզբեկստանի Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգի կիրառմանը։ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին … Read more
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում Ինդեքսը ներառում է London Stock Exchange-ում շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր 100 ընկերություններին, և այստեղ հայտնվելը միջազգային շուկաների համար վստահության հստակ ազդակ է։ Այսպիսով հայկական կառույցը հայտնվել է համաշխարհային հսկաների՝ HSBC-ի, Barclays-ի, Rolls-Royce Holdings-ի, Unilever-ի և AstraZeneca-ի կողքին։ Մասնագետների գնահատմամբ՝ սա ոչ միայն բանկի, այլև Հայաստանի … Read more
Լուրեր | 2026/03/13 16:40 Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։ Ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու, Ղարաբաղի շարժումը եթե շարունակում ենք, գնում ենք պատերազմի, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է, ՀՀ-ն է … Read more
Լուրեր | 2026/03/13 15:35 Մեթոդը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն հիմնական ուռուցքի, այլև մետաստազների վրա։ Ռուսաստանում քաղցկեղով հիվանդ առաջին պացիենտները կարող են նոր փորձարարական պատվաստանյութ ստանալ արդեն 2026 թվականի ապրիլի սկզբից։ Այս մասին հայտարարել է միկրոբիոլոգ, Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը՝ «Ռադիո Սպուտնիկ»-ի եթերում։ … Read more
Լուրեր | 2026/03/13 16:08 Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները, ավանդույթները, կազմակերպում վարպետաց դասեր։ Տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները տեղում համտեսում են նաև տնական օղիներն ու գինիները։ «Ընկուզենու տակ» հյուրատունն Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական … Read more
Լուրեր | 2026/03/13 15:45 Իրանի հետ պատերազմի շարունակվող անորոշության և նավթի մատակարարումների վտանգի ֆոնին մայրցամաքային ֆոնդային շուկաները ուրբաթ օրը անկում են ապրել։ – ԱՄՆ ֆյուչերսները անկել են՝ S&P 500-ը և Dow Jones-ը՝ 0,3%-ով։ – Եվրոպայում FTSE 100-ը իջել է 0,7%-ով (մինչև 10 235,29), DAX-ը՝ 1%-ով (մինչև 23 345,90), CAC 40-ը՝ 1,2%-ով … Read more
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը ԱՄՆ Պետդեպարտամենտը բարձրացրել է Ադրբեջան մեկնելու վերաբերյալ նախազգուշացման մակարդակը՝ հասցնելով այն 3-րդ մակարդակի։ Քաղաքացիներին կոչ է արվում վերանայել Ադրբեջան ուղևորվելու հնարավորությունը՝ Իրանի հետ կապված հակամարտության սրման ֆոնին։Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է անօդաչու թռչող սարքերի հարվածների և Թեհրանից հրթիռային հարձակումների «շարունակական սպառնալիքով», ինչպես նաև ահաբեկչության և զինված հակամարտության … Read more
Լուրեր | 2026/03/13 15:39 Անձնագրի, վարորդական իրավունքի, բանկային քարտերի և այլ կարևոր փաստաթղթերի լուսանկարները սմարթֆոնի սովորական պատկերասրահում պահելը ամենատարածված և վտանգավոր սխալներից է։ Հեռախոսի գողության, կոտրելու կամ նույնիսկ վերանորոգման հանձնելու դեպքում այդ ֆայլերը կարող են հասանելի դառնալ կողմնակի անձանց։ «Runet» ՏՏ հրատարակության գլխավոր խմբագիր Վլադիմիր Զիկովը RT-ի հետ զրույցում ներկայացրել է, … Read more