ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը

ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը

ԱՄՆ Պետդեպարտամենտը բարձրացրել է Ադրբեջան մեկնելու վերաբերյալ նախազգուշացման մակարդակը՝ հասցնելով այն 3-րդ մակարդակի։ Քաղաքացիներին կոչ է արվում վերանայել Ադրբեջան ուղևորվելու հնարավորությունը՝ Իրանի հետ կապված հակամարտության սրման ֆոնին։Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է անօդաչու թռչող սարքերի հարվածների և Թեհրանից հրթիռային հարձակումների «շարունակական սպառնալիքով», ինչպես նաև ահաբեկչության և զինված հակամարտության ռիսկերով։Հաղորդագրությունում նշվում է, որ որոշ տարածքներում վտանգի մակարդակը բարձր է։Մասնավորապես, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում ճանապարհորդել՝

Հարավային սահմանային շրջաններ՝ զինված հակամարտության վտանգի պատճառով (բացառությամբ այն դեպքերի, երբ դա Իրանից լավագույն ցամաքային ելքն է),

Հայաստանի հետ սահմանային հատվածներ՝ ականապատ տարածքների վտանգի պատճառով,

նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ և հարակից տարածքներ՝ ականապատ տարածքների պատճառով։

Նշվում է նաև, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո պահպանվում է Իրանից հնարավոր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքը։ Հաղորդագրությունում հիշատակվում է մարտի 5-ին Նախիջևանի միջազգային օդանավակայանում արձանագրված անօդաչու թռչող սարքի հարվածը։

Կարդալ ավելին

Leave a comment