Փրկարարի աշխատանքը պետք է ապահովի կարիերա և սոցիալական երաշխիքներ․ Փաշինյան

Տեսանյութեր Պաշտոնական Փրկարարի աշխատանքը պետք է ապահովի կարիերա և սոցիալական երաշխիքներ․ Փաշինյան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և Փրկարարի օրվան ընդառաջ՝ ի դեմս ներկաների, շնորհավորել … Read more

Հայաստանի և Չեխիայի նախագահները քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Հայաստանի և Չեխիայի նախագահները քննարկել են համագործակցության նոր ուղղությունները (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ։ Նախ տեղի է ունեցել նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Ողջունելով Հանրապետության նախագահին՝ Պետր Պավելը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու … Read more

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին Աջակցիր «Ա1+»-ին ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։   Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Ինչից են թունավորվել Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները

Ինչից են թունավորվել Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Աջակցիր «Ա1+»-ին Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում բակում մատուցված հյուրասիրությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել էր գործողություններ՝ պարզելու համար, թե որ փուլում են առաջացել խնդիրները: Այսպես. վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ … Read more

«Թեմա»․ ԹՐԻՓՓ-ը՝ խոշորացույցի տակ․ քննարկում ուղիղ եթերում

«Թեմա»․ ԹՐԻՓՓ-ը՝ խոշորացույցի տակ․ քննարկում ուղիղ եթերում (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Այսօր «Ա1+»-ի ուղիղ եթերում՝ նոր հաղորդաշարի առաջին թողարկումը։ Թեման՝ ԹՐԻՓՓ-ը։ Կքննարկենք նախաձեռնությունը, դրա հնարավոր ազդեցություններն ու կարևոր հարցերը։ Ուղիղ եթերի ընթացքում կարող եք նաև ձեր հարցերը գրել մեկնաբանություններում․ կփորձենք անդրադառնալ դրանց քննարկման ընթացքում։ Միացեք ուղիղ եթերին և մասնակցեք քննարկմանը։

Վահագն Չախալյանը կլինի ազատության մեջ

Քաղաքականություն Վահագն Չախալյանը կլինի ազատության մեջ Աջակցիր «Ա1+»-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը փոխեց տնային կալանքի մեջ գտնվող Վահագն Չախալյանի խափանման միջոցը։ Վաղվանից նրա խափանման միջոցը կլինի վարչական վերահսկողությունը։  Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանն անցնում է Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով։

Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարը այցելել է նորաստեղծ գործարան

Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարը այցելել է նորաստեղծ գործարան Աջակցիր «Ա1+»-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին այցելել է ալյումինե դռների և պատուհանների արտադրության ոլորտում գործող PROFAL ընկերության ապակու մշակման նորաստեղծ գործարան։ Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է գործարանի տեխնիկական հագեցվածությանը, արտադրական հնարավորություններին և ընկերության … Read more

Երրորդ դատավորը ևս չի քննի Վեհափառի գործը. կսպասի Վճռաբեկի որոշմանը

Երրորդ դատավորը ևս չի քննի Վեհափառի գործը. կսպասի Վճռաբեկի որոշմանը Աջակցիր «Ա1+»-ին Վեհափառի և վեց եպիսկոպոսի գործը քննել, ըստ էության, չի համաձայնել նաև երրորդ դատավորը՝ պատճառաբանելով, որ այն իր իրավասության ներքո չէ, գրում է Ազատությունը։  Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր … Read more

Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը Աջակցիր «Ա1+»-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:   Վարչապետին են ներկայացվել կատարված և ընթացիկ աշխատանքները։ Զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան։   Երկրի ղեկավարը շրջել է … Read more

Ջուլիետա Ազարյանը՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ջուլիետա Ազարյանը՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Աջակցիր «Ա1+»-ին ԱԺ նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խոսնակ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․ Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ, ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ. այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը։ Ինձ համար սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքապետի և քաղաքապետարանի … Read more