Մի անգամ էլ «արդարացնեք»՝ Հայաստանից բան չի մնա – 6 Մարտի 2026

«2021 թվականին մենք արդարացրել ենք ժողովրդի տված քվեն», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ «ՉԻ»․ Գնահատեցի՞ք ցինիզմի աստիճանը։ 2021-ին ժողովուրդը սրանց քվե է տվել, որպեսզի սրանք վերադարձնեն Հադրութն ու Շուշին, դրա փոխարեն սրանք ոչնչացրել են ողջ Արցախն ու հիմա հայտարարում են, թե արդարացրել են ժողովրդի տված քվեն։ Պատկերացրեք՝ բժիշկը սեփական բթամտության պատճառով մահվան դուռն է … Read more

Նոստրադամուսի անկյուն․ լուրեր ապագայից – 7 Մարտի 2026

Հատվածներ 2027 թ․ մարտի 4-ի լրահոսից։ – ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Նիկոլ Փաշինյանի համար նախատեսված հանձնուքը զննելու արդյունքում կարկանդակների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոս և հոգեմետ դեղահաբեր։ Վերջինիս փաստաբան Սրբուհի Գալյանն իրավապահներին պարզաբանել է, որ դեղահաբերն իր պաշտպանյալին է հանձնել մյուս կալանավորների խնդրանքով, որովհետև նախորդ անգամ, երբ դեղերն ուշացել էին, … Read more

Ռեժիմի խուճապահար փնթիությունը – 6 Մարտի 2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է IRI ընկերության անցկացրած հարցումների տվյալներն ու հայտարարել, թե «դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է․․․»։ «ՉԻ»․ Հասկանալի է, որ իշխանությունները կարգին ճոխացրել են հարցման արդյունքները և իրենք իրենց համար առավելագույնս հաճելի թվեր նկարել, բայց եթե նույնիսկ այդ թվերը ճիշտ են՝ նրանց … Read more

Արժանապատվության «շուկայական գին» է սահմանվել 10 հազար դրամը – 5 Մարտի 2026

Հայաստանում չկա մարդ, որ չհասկանա՝ ապրիլի 1-ից թոշակները 10 հազարով բարձրացնելը սովորական ընտրակաշառք է։ Այն լոլոները, թե իբր տնտեսությունը նախատեսվածից ավելի շատ է աճել, անսպասելիորեն պարզել են, որ բյուջեում այդքան լրացուցիչ փող կա և այլն, որևէ մեկը լուրջ չի ընդունում․ անկախ քաղաքական հայացքներից՝ բոլորն էլ գիտակցում են, որ եթե հունիսին ընտրություններ չլինեին, «առռը հա», թե … Read more

Բարձր նշաձող

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը CTRL Z հաղորդման ժամանակ ասել է. «Ես պարտվել չեմ սիրում, ես պետք է հաղթեմ Ռոբերտ Քոչարյանին ու հաղթելու եմ»: «ՉԻ». Սա էն անեկդոտն է հիշեցնում, երբ չուկչան ոչխա…

Զրույցներ ընդհատակից #55. Իրանը դիմանում է, իսկ Փաշինյանի բարեկեցության պատրանքը՝ փլվում – 5 Մարտի 2026

💥 1991TV յութուբյան ալիքում դիտեք լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանի հեղինակային՝ «Զրույցներ ընդհատակից» հաղորդաշարի 55-րդ թողարկումը։   ➤ Իրան, Իսրայել, ԱՄՆ պատերազմը և Հայաստանի արտաքին մարտահրավերները և մեր ներքին կյանքը➤ Հայաստանում քարոզվող լավ ապրելու գաղափարախոսությունը չի աշխատում➤ Մի սպառեք աղբը, մի տարածեք կեղտոտ պրոպագանդան➤ Մերձավոր Արևելքում նույնիսկ ապահովագրված չեն ԱՄՆ-ի դաշնակիցները➤ Նիկոլփաշինյանական էս սիմվոլներով երկար ճանապարհ … Read more

Մարտի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-5-ին՝ հաջող գործեր ընտանիքում, ուրախ հանդիպումներ հարազատների հետ: Անսպասելի հրավերներ ու հաջողության պահեր: 6-8-ին անսպասելիորեն կարևոր տեղեկատվություն կ…

Հեշտ ու համեղ. Ռուկոլայով ու ելակով աղցան – 28 Փետրվարի 2026

Պատրաստեք այս համեղ աղցանը: Բաղադրիչները2 բաժնի համար 50 գ ռուկոլա 50 գ ֆետա պանիր 40 գ ընկույզ 5 հատ խոշոր ելակ 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ 1 թ.գ. մեղր 1 ճ.գ. գինու քացախ աղ, աղացած սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Ռուկոլան տեղադրեք աղցանամանի մեջ:  Ելակը մեծ, իսկ ֆետա պանիրը ոչ մեծ կտորներով կտրատեք: Հավասարաչափ շարեք … Read more

«Ուղիղ Խոսք» 102. Իրանի դասը․ զիջումները խաղաղություն չեն երաշխավորում – 3 Մարտի 2026

💥Ներկայացնում ենք քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի «Ուղիղ Խոսք» հեղինակային հաղորդաշարի հերթական՝ 102-րդ թողարկումը։ 🔍 ԹԵՄԱՆԵՐ ➤ Աննախադեպ խայտառակություն➤ Իրանում և Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և Հայաստանի իշխանությունների ամոթալի պահվածքը➤ Ինչ է տեղի ունենալու, եթե Փաշինյանը վերընտրվի ➤ Ներքաղաքական հարցեր➤ Որ ուժի շուրջ պետք է տեղի ունենա համախմբումը Հաղորդաշարին հետևեք ամեն երեքշաբթի։

Աննախադեպ «խաղաղաբերները» – 2 Մարտի 2026

«Սա աննախադեպ դեպք է, մինչ սա մշտապես մեզ մոտ էր զոհեր և պատերազմ, ամբողջ աշխարհում խաղաղություն, իսկ հիմա առաջին անգամն է, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենում», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «ՉԻ»․ Եթե այս ամենում ինչ-որ աննախադեպ բան կա, ապա դա ՔՊ-ական պատգամավորի, մեղմ ասած, անհեթեթ գնահատականն է։ Ի՞նչ է նշանակում «մշտապես մեզ … Read more