Microsoft-ի զուտ շահույթը ֆինանսական չորրորդ եռամսյակում աճել է 31%-ով

Microsoft-ը 2025-2026 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում զգալիորեն գերազանցել է շուկայի սպասումները՝ շնորհիվ ամպային ծառայությունների արագ աճի։ Օրերս ավարտված եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 35.77 մլրդ դոլար, ինչը 31%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը (EPS) աճել է մինչև 4.81 դոլար, իսկ հասույթը՝ 18%-ով՝ հասնելով 90 մլրդ դոլարի։ Վերլուծաբանները … Read more

Nissan-ը երկու տարվա ընթացքում առաջին անգամ գրանցել է եռամսյակային շահույթ

Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor-ը 2025-2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում առաջին անգամ վերջին երկու տարվա ընթացքում գրանցել է զուտ շահույթ՝ միաժամանակ ավելացնելով հասույթը։ Ապրիլ-հունիս ամիսներին ընկերության զուտ շահույթը կազմել է 3.76 մլրդ իեն (մոտ 24 մլն դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 115.76 մլրդ իենի վնասի դիմաց։ Գործառնական շահույթը կազմել է 77.89 մլրդ իեն, մինչդեռ մեկ տարի … Read more

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգտոստոսի 2-ը ներառյալ. 1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1283 հատ կամ օգտագործվել է 57%-ը 2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի … Read more

Apple-ը գրանցել է զուտ շահույթի 27% աճ

Apple-ը 2026 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում 27%-ով ավելացրել է զուտ շահույթը, իսկ հասույթը՝ 16%-ով։ Թեև ընկերությունը գրանցել է ռեկորդային ցուցանիշներ տարվա այս եռամսյակի համար, ընթացիկ եռամսյակի կանխատեսումները շուկայական սպասումներից ավելի թույլ են՝ մատակարարման շղթաների խնդիրների պատճառով։ Հունիսին ավարտված եռամսյակում Apple-ի զուտ շահույթը կազմել է 29.79 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 23.43 մլրդ դոլարի դիմաց։ Մեկ բաժնետոմսին … Read more

Սաուդյան Արաբիայի տնտեսությունը գրանցել է ամենախորը անկումը 2020 թվականից ի վեր

Սաուդյան Արաբիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում գրանցել է ամենախորը անկումը COVID-19 համավարակից ի վեր, քանի որ Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է ազդել երկրի առանցքային նավթային հատվածի վրա, հայտնում է Bloomberg-ը։ Սաուդյան Արաբիայի վիճակագրական մարմնի նախնական տվյալներով՝ երկրի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով նվազել է 4.8%-ով՝ առաջին եռամսյակի 3% աճից հետո։ Նավթային հատվածում անկումը կազմել է 24.7%, իսկ ոչ … Read more

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց. Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն կերտել

Ութ ամիս առաջ մեկնարկած համագործակցությունը սկսում է տեսանելի արդյունք տալ: Viva-ն և «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությունը կարևոր ձեռքբերումներ են արձանագրում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների շրջանում դա իրական հաղթանակ է. առաջին քայլեր, արտաբերված առաջին խոսք, վարքագծի փոփոխության դրական դինամիկա, ծնողների հոգեբանական վիճակի բարելավում և այլն: Արձանագրվող յուրաքանչյուր ձեռքբերում ծնողների համար տարիների երազանք է … Read more

Գերմանիայի արդյունաբերական շուկայի աշխատողները բողոքում են աճող ծանրաբեռնվածությունից

Գերմանիայի արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների ավելի քան 40%-ը հայտնել է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքով իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունն աճել է։ Այս մասին են վկայում YouGov-ի հարցման արդյունքները, որն անցկացվել է Swiss Life-ի և IG BCE արհմիության պատվերով։ Հարցվածների 44%-ը նշել է մտավոր կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության աճ, իսկ 29%-ը՝ սթրեսի բարձրացում։ Հիմնական պատճառներն են ծախսերի կրճատման ծրագրերը (49%) … Read more

Դոլարն ու ոսկու գինը նվազել են, եվրոն՝ աճել. ՀՀ ԿԲ, 03/08/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 03-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 365.98 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0426 դրամով և կազմել 4.5639 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.63 դրամով և կազմել 421.76 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 452.44 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.4 դրամով և … Read more

Իրանը չի տվել և չի տա Հորմուզի նեղուցը բացելու թույլտվություն

Իրանը պաշտոնապես հերքել է տեղեկությունները, թե իբր համաձայնել է վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Իրանական բանակցային թիմում հայտարարել են, որ ջրային տարածքը բացելու վերաբերյալ որևէ թույլտվություն չի տրվել և չի տրվելու։ Երկրի ներկայացուցիչների խոսքերը փոխանցել է Fars գործակալությունը՝ հղում անելով պատվիրակության իր աղբյուրին։ «Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ որևէ համաձայնություն չկա, և այդ մասին հրապարակված լուրերը կեղծ … Read more

Ֆրանսիայում գնաճն արագացել է ծառայությունների և էներգակիրների թանկացման ֆոնին

Ֆրանսիայում հուլիսին գնաճն անսպասելիորեն արագացել է, ինչը կարող է ուժեղացնել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից տոկոսադրույքների հերթական բարձրացման օգտին փաստարկները, հայտնում է Bloomberg-ը։ Ֆրանսիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրի տարեկան գնաճը հուլիսին հասել է 2.4%-ի՝ հունիսի 2%-ից հետո։ Ցուցանիշը գերազանցել է Bloomberg-ի հարցմանը մասնակցած բոլոր տնտեսագետների կանխատեսումները։ Տվյալները հրապարակվել են եվրոգոտու խոշոր տնտեսությունների գնաճային ցուցանիշների … Read more