Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 25/07/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հուլիսի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 2.09%-ով և կազմել 23,406,855.22 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 2.07%-ով և կազմել 63,975.88 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.17%-ով և կազմել 1,858.12 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.029044066 (+0.91%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 25/07/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 25-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 364.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 366.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 411.50 դրամ (-0.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 416.50 դրամ (-2.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.57 դրամ (+0.05 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.48 դրամ (+0.00 դր.): Կանխիկ … Read more

Hyundai Motor-ի զուտ շահույթն առաջին կիսամյակում նվազել է 21.1%-ով

Հարավկորեական Hyundai Motor ավտոարտադրող ընկերության բաժնետերերին վերագրվող զուտ շահույթը առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 4.856 տրիլիոն վոն (մոտ 3.3 մլրդ դոլար), ինչը 21.1%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Կիսամյակի հասույթը կազմել է 95.15 տրիլիոն վոն (64.5 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.7%-ով։ Միևնույն ժամանակ, գործառնական շահույթը տարեկան կտրվածքով նվազել է … Read more

Հանրային ընկերությունները սկսել են զանգվածաբար հրաժարվել բիթքոյնի կուտակման ռազմավարությունից

Անկումային գները, պարտքային պարտավորությունները և շուկայական դժվար պայմանները ստիպում են հանրային ընկերություններին զանգվածաբար վաճառել բիթքոյն: VanEck-ի թվային ակտիվների ղեկավար Մեթյու Սիգելի խոսքով՝ տասնյակ կազմակերպություններ ամբողջությամբ կամ մասնակիորեն լիկվիդացրել են իրենց կրիպտոարժույթային պաշարները։ Մասնագետը շեշտեց, որ ընկերությունները վերակառուցում են իրենց բիզնեսը և անցնում արհեստական ​​բանականության ոլորտ։ Satsuma Technology-ի բաժնետերերը քվեարկել են բոլոր 668 BTC-ները վաճառելու և … Read more

Իրաքը ԱՄՆ էներգետիկ ընկերությունների հետ նոր համաձայնագրերի արժեքը գնահատում է 200 միլիարդ դոլար

Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդիի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ստորագրված էներգետիկ ոլորտի պայմանագրերի և համաձայնագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 200 միլիարդ դոլար, հայտնում է Iraqi News Agency (INA)-ն՝ հղում անելով նավթի նախարար Բասեմ Մոհամմեդ Խուդայրին։ Իրաքը ստորագրել է յոթ առանցքային համաձայնագիր, այդ թվում՝ HKN Energy-ի, Chevron-ի և Halliburton-ի հետ։ Երկրում արդեն գործում են 22 միջազգային … Read more

ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանում 60 առևտրային գործընկերների նկատմամբ

ԱՄՆ-ը հարկադիր աշխատանքի դեմ պայքարի հիմնավորմամբ 60 խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ սահմանում է 10%-ից մինչև 12.5% մաքսատուրքեր՝ կախված նրանից, թե արդյոք այդ երկրներում օրենսդրորեն արգելված է հարկադիր աշխատանքի կիրառմամբ արտադրված ապրանքների ներմուծումը։ Այս մասին նշվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի (USTR) Ջեյմիսոն Գրիրի հայտարարության մեջ։ «Այսօր ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը… ավարտական քայլեր է ձեռնարկում 1974 … Read more

ԱՄՆ-ում աշխատանք չունեցող և այն չփնտրող քաղաքացիների թիվը գերազանցել է 100 միլիոնը

ԱՄՆ-ում գրանցվել է հակառեկորդ՝ տնտեսական կյանքից ամբողջությամբ դուրս մնացած քաղաքացիների թվով։ 2026 թվականի հունիսին այն ամերիկացիների թիվը, որոնք աշխատանք չունեն և նույնիսկ չեն փորձում աշխատանք գտնել, հասել է 105.8 միլիոնի։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Ցուցանիշը գերազանցել է ինչպես 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, այնպես էլ COVID-19 համավարակի ընթացքում արձանագրված մակարդակները։ Միայն մեկ … Read more

Եվրահանձնաժողովը Google-ին 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել ԵՄ թվային շուկաների մասին օրենքը խախտելու համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է Google-ի նկատմամբ ընդհանուր 890 միլիոն եվրոյի տուգանք կիրառելու մասին՝ Թվային շուկաների մասին օրենքի (Digital Markets Act, DMA) պահանջները խախտելու համար։ ԵՀ-ի հաղորդագրության համաձայն՝ Google-ը խախտել է DMA-ն՝ նախապատվություն տալով սեփական ծառայություններին Google Search-ի որոնման արդյունքներում, ինչպես նաև սահմանափակելով այն ընկերություններին, որոնք օգտատերերին ուղղորդում էին դեպի Google Play-ից դուրս գործող այլընտրանքային, հաճախ … Read more

Դոլարը, եվրոն և ոսկու գինը նվազել են. ՀՀ ԿԲ, 24/07/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 24-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 365.87 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.0228 դրամով և կազմել 4.6763 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.86 դրամով և կազմել 416.43 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 1.03 դրամով և կազմել 447.93 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.72 դրամով և … Read more

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Hatis Chalet-ը գործունեությունը սկսել է 2023 թվականին՝ մեկ փայտե էկոտնակով, որը նախատեսված էր բնության գրկում հանգիստը նախընտրողների համար։ Հյուրերի աճող հետաքրքրության շնորհիվ 2025 թվականին կառուցվել է երկրորդ էկոտնակը՝ ավելի ժամանակակից լուծումներով, ընդարձակ տարածքով և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններով։ Առաջիկայում նախատեսվում է համալիրն ընդլայնել ևս մեկ նոր էկոտնակով։ Զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում Hatis Chalet-ը համագործակցել … Read more