Կրիպտոֆոնդերի ներհոսքերը հասել են տարվա սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակին

Ապրիլի 6-ից 10-ը կրիպտոարժույթների վրա հիմնված ներդրումային ապրանքները ներգրավել են 1.1 միլիարդ դոլար, ինչը հունվարից ի վեր ամենամեծ շաբաթական ներհոսքն է, ըստ CoinShares-ի զեկույցի։ Կրիպտոֆոնդերում կառավարվող ակտիվները գերազանցել են 144 միլիարդ դոլարը՝ յոթ օրվա ընթացքում ավելացնելով 13 միլիարդ դոլար։ Շաբաթական առևտրի ծավալը աճել է 13%-ով, սակայն 21 միլիարդ դոլարը մնում է զգալիորեն ցածր տարեկան միջին … Read more

Բնակարանների գները Երևանում՝ 2026թ. փետրվար

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2026թ․-ի փետրվարի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2026թ․-ի փետրվարին կազմել է 898,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.2% անկում։ Արաբկիր վարչական շրջանում՝ 632,200 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․9% … Read more

2026թ.-ի փետրվարին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 2,290

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2026թ.-ի փետրվարի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 2,290: 2026թ.-ի փետրվարին Երևանում իրականացվել է 1,720 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 75․1%-ը: Կոտայքում իրականացվել է 145 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 6․3%-ը: Արմավիրում իրականացվել է 95 առուվաճառքի գործարք, … Read more

Կարեն Եղիազարյանը` IMF և WBG Spring Meetings 2026-ին

Evocabank-ի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը մասնակցում է International Monetary Fund-ի և World Bank Group-ի կողմից կազմակերպված Spring Meetings 2026-ին։ Ապրիլի 13–18-ը Վաշինգտոնում անցկացվում են International Monetary Fund-ի և World Bank Group-ի տարեկան Գարնանային հանդիպումները (Spring Meetings)։ Այս միջոցառումը համաշխարհային հարթակ է, որը յուրաքանչյուր տարի համախմբում է ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու համաշխարհային տնտեսական վիճակը և միջազգային ֆինանսաբանկային մարտահրավերները։ Քննարկումների առանցքում են գլոբալ տնտեսական … Read more

ՀՀ կենտրոնական բանկի կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի մասին

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը (https://www.cba.am) և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով … Read more

Եվրոն աճել է, ոսկու գինը՝ նվազել. ՀՀ ԿԲ, 14/04/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 375.19 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.9341 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 3.86 դրամով և կազմել 442.61 … Read more

Նիդերլանդները Եվրոպայում առաջինն են հաստատել Tesla-ի FSD համակարգը

Նիդերլանդների տրանսպորտային միջոցների կարգավորող մարմինը Tesla-ին թույլատրել է օգտագործել «լիովին ինքնավար վարում» (FSD Supervised) համակարգը Նիդերլանդներում։ Սա Եվրոպայում տեխնոլոգիայի պաշտոնական հաստատման առաջին դեպքն է։ Թույլտվությունը տրվել է ՄԱԿ-ի R-171 կանոնակարգին համապատասխան՝ վարորդին օժանդակող համակարգերի համար։ Այն ստացվել է ավելի քան 18 ամիս տևած փորձարկումներից հետո և ներկայումս գործում է միայն Նիդերլանդներում։ ԵՄ մյուս անդամ պետությունները … Read more

Աշխարհում նավթի վերամշակումը մարտին նվազել է 5 մլն բարել/օր ծավալով

Աշխարհում նավթի վերամշակման ծավալները մարտին նվազել են օրական 5 մլն բարելով՝ հասնելով 77.1 մլն բարել/օր ծավալի։ Նվազումը դարձել է ամենակտրուկը՝ 2020 թվականի ապրիլից ի վեր: Այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի ամսական հաշվետվությունում։ Նշվում է նաև, որ ցուցանիշը 4.1 մլն բարել/օրով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Նվազումը պայմանավորված է Սուեզից արևելք գտնվող տարածաշրջանում վերամշակման էական … Read more

Քանի դեռ ԱՄՆ-ն ու Չինաստանը մրցում են LLM-ներում, Ճապոնիան կառուցում է սուպերհսկա՝ ֆիզիկական AI-ի համար

SoftBank-ը, NEC-ը, Sony-ն և Honda-ն հիմնել են համատեղ ընկերություն՝ Japan AI Foundation Model Development, որի նպատակն է մշակել տրիլիոն պարամետր ունեցող մոդելներ։ Այդ մասին հայտնել են Jiji Press-ը, Yomiuri Shimbun-ը և Nihon Keizai Shimbun-ը։ Չորս ընկերություններից յուրաքանչյուրը ստացել է ավելի քան 10% բաժնեմաս, իսկ մի քանի այլ ճապոնական կորպորացիաներ բանակցում են փոքր փաթեթներ ձեռք բերելու … Read more

Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանից արտահանվել է 17.3 մլն լիտր գինի

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանից աշխարհի 51 երկիր է արտահանվել 17.3 մլն լիտր գինի՝ ընդհանուր 53.2 մլն ԱՄՆ դոլարի արժեքով։ Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված գինու ծավալն աճել է 5%-ով, իսկ արժեքը՝ 7%-ով։ «Վրացական գինու արտահանման առանձնահատուկ աճ է գրանցվել ռազմավարական … Read more