Բնակարանների գները Երևանում՝ 2026թ. փետրվար

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2026թ․-ի փետրվարի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2026թ․-ի փետրվարին կազմել է 898,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.2% անկում։

Արաբկիր վարչական շրջանում՝ 632,200 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․9% աճ։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 493,700 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․4% աճ։

Նոր-Մարաշ վարչական շրջանում՝ 482,700 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 18․4% աճ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 469,800 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4․1% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 438,500 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 6․1% աճ։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 431,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5․9% աճ։

Էրեբունի վարչական շրջանում՝ 419,900 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.7% անկում։

Ավան վարչական շրջանում՝ 418,900 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5.5% անկում։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 415,700 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5․1% աճ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 413,200 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․3% աճ։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 245,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․9% աճ։

Leave a comment