ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ

ՀՀ ՊԵԿ-ը ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգտոստոսի 4-ը

Նավթի թանկացումը կարող է ոսկու գինը հասցնել մինչև 5000 դոլարի

Երեքշաբթի օրը ոսկու գինը փոքր-ինչ աճել է, քանի որ ներդրողները գնահատում էին ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների հետագա քաղաքականության վերաբերյալ հակասական ազդակները։ Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցրել է էներգակիրների գների աճին և ուժեղացրել գնաճային մտահոգությունները, ինչը, Reuters-ի գնահատմամբ, կարող է դրդել կենտրոնական բանկերին բարձրացնել տոկոսադրույքները։ Թեև ոսկին համարվում … Read more

Դոնալդ Թրամփը գնահատել է ԱՄՆ նավթային ընկերությունների եկամուտները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նավթային կորպորացիաներին գերշահույթ ստանալու համար։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան նավթային ընկերությունների եկամուտները չափազանց բարձր են։ Նա կոչ է արել բիզնեսին նվազեցնել վառելիքի գները՝ դժգոհություն հայտնելով շուկայում ստեղծված իրավիճակից։ «Երբ մենք ավարտենք Իրանի հետ կապված հարցերը, կտեսնեք, թե ինչպես են նավթի գները կտրուկ ընկնելու։ … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 05/08/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 5-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 364.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 367.50 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 418.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 425.50 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.45 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.54 դրամ (-0.04 դր.): Կանխիկ … Read more

Երաշտի և տնտեսությանը սպառնացող վտանգների պատճառով Եվրոպան պայթեցնում է գետերի հուները

Եվրոպայում անոմալ երաշտը ստիպում է երկրներին դիմել արմատական քայլերի՝ տնտեսությունը փրկելու համար: Այս մասին հաղորդում է CNBC-ն։ 2026 թվականի օգոստոսի սկզբին Ռումինիան առաջին անգամ կանգնեցրել է միջուկային ռեակտորներից մեկը և ներգրավել ռազմածովային ուժերը՝ Դանուբ գետի հատակը պայթեցնելու նպատակով, որպեսզի բարելավի ջրի հոսքը դեպի ատոմակայանի հովացման համակարգեր։ Ջրի մակարդակի կտրուկ անկումը հարվածել է տարածաշրջանի կարևոր տրանսպորտային … Read more

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 05/08/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները օգոստոսի 5-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.01%-ով և կազմել 23,582,044.05 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.73%-ով և կազմել 64,254.50 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.17%-ով և կազմել 1,868.28 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.029076218 (-0.55%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է … Read more

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-մայիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մայիսին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 4,999․8 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 2․18%-ով կամ 106․5 մլրդ դոլարով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-մայիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մայիսին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 2,865 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 3․74%-ով կամ 111․4 մլն դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 3․01%-ով կամ 32 մլն դոլարով և կազմել 1․03 մլրդ դոլար։ Ռուսաստանին … Read more

ՕՊԵԿ+-ի մոնիթորինգային կոմիտեն ընդգծել է էներգակիրների մատակարարման համար ծովային ուղիների պաշտպանության կարևորությունը

ՕՊԵԿ+-ի Միասնական նախարարական մոնիթորինգային կոմիտեն, որի կազմում ընդգրկված են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Ղազախստանը, Նիգերիան, Ալժիրը և Վենեսուելան, հերթական նիստի ավարտին ընդգծել է միջազգային ծովային ուղիների պաշտպանության բացառիկ կարևորությունը՝ էներգակիրների անխափան մատակարարումներ ապահովելու համար։ Այդ մասին նշվում է OPEC-ի հրապարակած մամուլի հաղորդագրությունում։ Նիստի մասնակիցները նաև մտահոգություն են հայտնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումների … Read more

Վրաստանում բարձրացրել են 2026 թվականի գնաճի կանխատեսումը

Վրաստանի ազգային բանկը բարձրացրել է 2026 թվականի միջին տարեկան գնաճի կանխատեսումը՝ այն հասցնելով 5.2%-ի։ Ավելի վաղ կարգավորիչը կանխատեսում էր, որ տարվա ընթացքում գների միջին աճը կկազմի 4.9%։ Դրամավարկային քաղաքականության վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5.8%, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է Ազգային բանկի նպատակային ցուցանիշը։ Կարգավորիչի գնահատմամբ՝ նպատակային մակարդակի գերազանցման հիմնական … Read more