Իսրայելը հայտնել է Իրանի կողմից իր դեմ հրթիռային հшրվածի նոր ալիքի մասին
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Իսրայելի զինվորականները Իրանի կողմից հրթիռային հարվածների նոր ալիք են ֆիքսել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Հակաօդային պաշտպանության ուժերն անցել են օդային թիրախները որսալու գործողությունների։ Երկրի մի շարք շրջանների բնակչությունը նախազգուշացվել է ապաստարաններում թաքնվելու անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։ —00—ԼԱ