Ալիևն ասում է՝ փոխե՛ք Սահմանադրությունը, Փաշինյանն ասում է՝ այո՛, սա՞ է անկախությունը. Թաթոյան

Ալիևն ասում է՝ փոխե՛ք Սահմանադրությունը, Փաշինյանն ասում է՝ այո՛, սա՞ է անկախությունը։ Այս մասին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց  քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ «Օտար պետության ղեկավարն ասում է պետք է փոխես սահմանադրությունը, Փաշինյանն ասում է՝ այո, օտար պետությունը մեր նկատմամբ ադրբեջանական զորքերը կատարում են հանցանքներ, ամենադաժան սպանություններն ու գերիների նկատմամբ խոշտանգումներ … Read more

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Քուվեյթում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։ —00—ԼԱ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հավանաբար, սպանվել է․ իսրայելական ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News The Times of Israel-ը գրում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հավանաբար, սպանվել է այսօր առավոտյան Իսրայելի կողմից իրականացված հարվածի ժամանակ: Նշվում է, որ ապացույցներն են վկայում են այդ մասին: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա: —00—ԼԱ

Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․ Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի զոհվելու մասին։ Գրեթե վստահ եմ, որ այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը։ Բայց, եթե նույնիսկ դա ճիշտ լինի, ապա խորքային իմաստով շատ ավելի վատ լուր է դառնալու Իրանի հակառակորդների … Read more

Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Խորհրդակցությունը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով: Պեսկովի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: —00—ԼԱ