Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News Ողջ Իրանում սգո արարողություններ են։ Հազարավոր իրանցիներ հավաքվում են հրապարակներում։ Ահա մի քանի լուսանկարներ տարբեր բնակավայրերից։ Այս մասին գրառում է կատարել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Ըստ որոշ ամերիկյան աղբյուրների՝ երեկվա հարձակման ժամանակ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, իսկ հարձակման օրն ու ժամը պայմանավորված են եղել ստացված հետախուզական տվյալներով, … Read more

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է իր գրասենյակում շաբաթ օրը առավոտյան: Իրանում հայտարարվել է 40 օրյա սուգ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։ Թրամփը իր հայտարարության մեջ նշել է, որ դա «արդարություն» է ոչ միայն … Read more

Թրամփը պնդում է, որ Իրանի դեմ գործողությունը շատ լավ է ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Թրամփը պնդում է, որ Իրանի դեմ գործողությունը շատ լավ է ընթանում։ ԱՄՆ նախագահը պնդում է, որ Իրանին մի քանի տարի կպահանջվի ներկայիս հարձակումից հետո վերականգնվելու համար: ԱՄՆ նախագահը հրաժարվել է պատասխանել լրացուցիչ հարցերի:

Իրանի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան․ Գերմանիայի կանցլեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Իրանի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան։ Հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։«Գերմանիան սերտ համակարգման մեջ է ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի գործընկերների հետ։ Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Իսրայելի անվտանգությանը»,- նշել է նա։ Հայտնենք՝ ըստ Tasnim-ի՝ Իրանի 24 շրջանում ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 201, … Read more

Ալի Խամենեին գտնվում է շտաբում և ղեկավարում է մարտական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին գտնվում է շտաբում և ղեկավարում է մարտական գործողությունները, հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: Հաղորդվում է՝ Խամենեին, ինչպես 2025 թվականի ամռանը պատերազմի ժամանակ, գտնվում է ճգնաժամային շտաբում եւ անձամբ ղեկավարում է ռազմական գործողությունների վարումը։

Իսպանիայի վարչապետը դատապարտել է և Իսրայելին ու ԱՄՆ-ի, և Իրանի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Իսպանիայի վարչապետը դատապարտել է և Իսրայելին ու ԱՄՆ-ի, և Իրանի գործողությունները «Մենք մերժում ենք Միացյալ Նահանգների և Իսրայելի միակողմանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցնում են էսկալացիայի և նպաստում են ավելի անորոշ ու թշնամական միջազգային կարգի հաստատմանը: Մենք նաև մերժում ենք իրանական վարչակարգի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունները։ Մենք չենք կարող մեզ … Read more

Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք սկսելու մասին, թիրախներն են հրթիռային կայանքներն ու ՀՕՊ համակարգերը: Իսրայելի ԶՈւ-ն էլ հայտարարել է՝ Իրանի ուղղությամբ հարվածն ամենամասշտաբայինն էր պատմության ընթացքում: Գրոհին մասնակցել է 200 օդանավ, հարված է հասցվել շուրջ 500 նշանակետի:  

Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք սկսելու մասին, թիրախներն են հրթիռային կայանքներն ու ՀՕՊ համակարգերը: Իսրայելի ԶՈւ-ն էլ հայտարարել է՝ Իրանի ուղղությամբ հարվածն ամենամասշտաբայինն էր պատմության ընթացքում: Գրոհին մասնակցել է 200 օդանավ, հարված է հասցվել շուրջ 500 նշանակետի:  

Դուբայի օդանավակայանում թռիչքի է սպասում շուրջ 5000 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Դուբայի օդանավակայանում թռիչքի է սպասում շուրջ 5000 մարդ, չեղարկվել են չվերթները բոլոր ուղղություններով Հայաստանում չեղարկվել են նաև դեպի ԱՄԷ, Քաթար և Քուվեյթ չվերթները։ Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում օդային տարածքի փակման պատճառով ռուսական ավիաընկերությունները չեղարկել են 29, արտասահմանյան՝ 31 չվերթ: Չեղարկվածների մեծ մասը (մոտ 80%) Ռուսաստանից ԱՄԷ և հակառակ ուղղությամբ չվերթներ են։

Թուրքիան դատապարտում է հարձակումներն Իրանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News Թուրքիան խստորեն դատապարտում է հարձակումներն Իրանի վրա։ Անընդունելի ենք համարում նաև Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա՝ անկախ դրդապատճառներից, հայտարարել է Էրդողանը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտարարել էին՝ Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ հարձակումներով սկսված եւ երրորդ երկրների դեմ Իրանի հարձակումներով շարունակվող իրադարձություններն իրենց բնույթով սպառնում են մեր տարածաշրջանի ապագային եւ … Read more