ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Ողջ Իրանում սգո արարողություններ են։ Հազարավոր իրանցիներ հավաքվում են հրապարակներում։ Ահա մի քանի լուսանկարներ տարբեր բնակավայրերից։ Այս մասին գրառում է կատարել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ըստ որոշ ամերիկյան աղբյուրների՝ երեկվա հարձակման ժամանակ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, իսկ հարձակման օրն ու ժամը պայմանավորված են եղել ստացված հետախուզական տվյալներով, ըստ որոնց՝ այդ ժամին հոգևոր առաջնորդն ու ռազմական բարձրագույն կազմի գործիչները համատեղ հանդիպման էին։», – գրել է Գեղամյանը։
–00—ԱՊ