ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News Պետությունը կամ չի՛ աջակցում, կամ միայն սուբսիդիաների տեսքով է աջակցում, որը բավարար չէ լուրջ արդյունաբերության համար։ Պետական մեր պաշտոնյաները մեր երկրի արդյունաբերությունը զարգացնելու փորձ չունեն։ Հայաստանը իր անկախության առաջին օրվանից մի ճանապարհով է գնում՝ ապահովեք դաշտ, թող գան ներդրումներ անեն․ սա չի՛ աշխատելու, եթե սպասենք ներդրողներին։ Այդ մասին հայտարարել է «Մեր … Read more

Սարսափելի կլինի, եթե Նիկոլը վերընտրվի, բանալիները մեր ինքնության կհանձնի թշնամուն. Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News Սարսափում եմ, եթե Փաշինյանը վերընտրվի, մեր ինքնության բանալիները կհանձնի թշնամուն, ադրբեջանցիները կգան այստեղ, նա չի կարող հակադրվել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։ «Նա նպատակաուղղված մեր ազգային առանցքը, մեր հիշողությունը, նպատակները քանդում է։ Եկեղեցին այն առանցքն է, որ միավորում է բոլոր հայերին, դրա համար … Read more

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ընթանում է քննություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է․ «Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա իր վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա իր վրա և կարգուկանոն հաստատի տնտեսության, արտաքին քաղաքականության, պաշտպանունակության և Եվրահանձնաժողովի ղեկավարության մեջ։ Այսպես է կարծում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նրա կարծիքով՝ հակառուսական պատժամիջոցներով ԵՄ-ն վնասում է ինքն իրեն. «Եվրամիությունն ավելի կարևոր պարտականություններ և առաջնահերթություններ ունի, քան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները», ― նշել … Read more

Հայաստանն ու Կամբոջան քննարկել է «Հարավային Կովկասում զարգացումները»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News Փետրվարի 6-ին Պնոմպենում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի գլխավորությամբ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ … Read more

Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել «տարածաշրջանի ապակայունացումը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել «տարածաշրջանի ապակայունացումը»։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն․ «Իսլամական Հանրապետության գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի և Եվրոպայի երկրների կայունության համար», – հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Արամ Ա Վեհափառը Անթիլիասի միաբանությունում  արհեստական բանականության դասընթաց է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News Արամ Ա Վեհափառը Անթիլիասի միաբանությունում  արհեստական բանականության դասընթաց է անցկացրել․ «Նախաձեռնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, միաբան հայրերուն համար արուեստական բանականութեան (Artificial Intelligence) յատուկ դասընթացք մը սկիզբ առաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ: Նկատի ունենալով արհեստագիտութեան (Technology) հետզհետէ ծաւալող զարգացումն ու գործածութիւնը, Վեհափառ Հայրապետը յատուկ կարեւորութիւն կու տայ յիշեալ մարզին, անոր ճիշդ գործածութենէն … Read more

ԵՏՀ Խորհուրդը հաստատել է «Եվրասիական ռոբոտատեխնիկա» տեխնոլոգիական հարթակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News Ռոբոտացումը դառնում է համաշխարհային տնտեսության կայուն զարգացման առանցքային գործոն: 2025 թվականին ԵՏՀ Խորհուրդը հաստատել է Եվրասիական ռոբոտատեխնիկա «տեխնոլոգիական հարթակը», որում ընդգրկվել են ԵԱՏՄ պետությունների ազգային ռոբոտատեխնիկական ասոցիացիաները: Հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունից։