Սարսափելի կլինի, եթե Նիկոլը վերընտրվի, բանալիները մեր ինքնության կհանձնի թշնամուն. Պետրոսյան

Սարսափում եմ, եթե Փաշինյանը վերընտրվի, մեր ինքնության բանալիները կհանձնի թշնամուն, ադրբեջանցիները կգան այստեղ, նա չի կարող հակադրվել։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։

«Նա նպատակաուղղված մեր ազգային առանցքը, մեր հիշողությունը, նպատակները քանդում է։ Եկեղեցին այն առանցքն է, որ միավորում է բոլոր հայերին, դրա համար է նա կռվի ճակատ բացել Եկեղեցու դեմ։ Երկիրը ներքին պատերազմի է տանում, խաղաղության հասնելու համար պետք է ուժեղացնի երկիրը, ոչ թե տանի պառակտման», – մեկնաբանեց Պետրոսյանը։
Բանախոսի համոզմամբ, ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն, բայց ընդդիմությունը պետք է լուրջ պատրաստվի, մինչև հիմա քաղաքական խոսույթ ձևավորողը Փաշինյանն է։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment