Պայթյուն-փլուզում՝ Երևանի Ջրվեժ թաղամասում. կա վիրավոր, վնասվել են 8 ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Այսօր՝ մարտի 5-ին, պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժում՝ Մայակ թաղամասի 35/1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, … Read more

Չինաստանը պաշտպանական ծախսերը կավելացնի 277 միլիարդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Չինաստանը 2026 թվականին պաշտպանության ծախսերը կավելացնի մինչև 277 միլիարդ դոլար, ըստ 14-րդ Ազգային Ժողովի զեկույցի։ Գրում է iz.ru-ն։ Ըստ այդմ՝ 2026 թվականի վերջնական ռազմական բյուջեն կկազմի գրեթե երկու տրիլիոն յուան։ Փաստաթղթում նշվում է, որ պաշտպանության ծախսերը կավելանան 7%-ով։ 15-րդ հնգամյա պլանի շրջանակներում Չինաստանը նաև նախատեսում է արագացնել ապագայի արդյունաբերությունների զարգացումը, ներառյալ … Read more

«Ով էլ դառնա Իրանի առաջնորդ` կսպանվի»․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5 24News ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հարվածների նոր տեսանյութ է հրապարակել. «Շարունակվում են իրանական ռեժիմի շարժական հրթիռային արձակման համալիրների ոչնչացման ջանքերը։ Մենք հայտնաբերում ենք այդ սպառնալիքները և ոչնչացնում դրանք բարձր ճշգրտությամբ», – նշել է հրամանատարությունը։ Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետախուզության պաշտոնյաների հետ կքննարկի Իրանի դեմ գործողության ընթացքը: Նա ավելի վաղ … Read more

Չինաստանը հատուկ դեսպան կուղարկի Մերձավոր Արևելք միջնորդության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Չինաստանը հատուկ դեսպան կուղարկի Մերձավոր Արևելք միջնորդության համար, հայտնել է արտաքին գործերի նախարար Վան Ին Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի իր գործընկերներին՝ տարածաշրջանում հակամարտության սրվելու ֆոնին։ Չինաստանը գնահատում է Սաուդյան Արաբիայի զսպվածությունը և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համառությունը, մեջբերել է Վանը սաուդյան նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Չինաստանի նախաձեռնությամբ։ … Read more

Իրանը հերքել է Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Իրանի զինված ուժերը հերքել են Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին տեղեկությունները և հայտարարել, որ Թեհրանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը, հայտնել է երկրի Գլխավոր շտաբը։ Մարտի 4-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքով դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ զենքը վնասազերծվել է Արևելյան Միջերկրականում … Read more

Ավինյանը Կոնդի բնակիչների հետ քննարկել է հողամասերի նկատմամբ բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կոնդ թաղամասի բնակիչների հետ քննարկել է տներին հարակից հողամասերի ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Դրանց նկատմամբ իրավունքների վերականգնման կամ օրինականացման համար քաղաքապետարան մուտքագրված արդեն ավելի քան 670 դիմում կա: Հիշեցնենք, որ Կոնդի … Read more

ՀՀ տարածքում կան փակ փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Կապան-Երևան, Վանաձոր-Սպիտակ և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ … Read more

ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո Դուբայից Երևան առաջին չվերթն է կատարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5 24News ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո Դուբայից Երևան չվերթը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Թռիչքը տևել է 6 ժամ 5 րոպե՝ նախկին 3 ժամի փոխարեն։ Սա Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների մեկնարկից՝ ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո, Դուբայից Երևան ժամանող առաջին չվերթն է:

Փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ տուժած կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5 24News Մարտի 5-ին, ժամը 07։30-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ կա … Read more