Ջերմացնող գարունն ուշանում է. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Հայաստանն առաջիկա օրերին գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում։ «Արմենպրես»-ի  հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 7-ի երեկոյան, մարտի 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում կտեղա ձյուն, նախալեռնային գոտիներում կտեղա ձնախառն անձրև։ … Read more

Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Հետաքրքիր է Թրամպի վերաբերմունքը Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի ընտրությանը: Նա պարբերաբար խոսում է այն մասին, թե ինքը պետք է մասնակցություն ունենա այդ հարցին, եւ անընդունելի է դիտարկում Ալի Խամենեիի որդու թեկնածությունը՝ որպես նրան փոխարինող: Իրանը տեւական ժամանակ ձգում է այդ հարցում որոշման կայացումը: Պատճառաբանվում է անվտանգության … Read more

Եվրամիությունը կասեցրել է վրացի դիվանագետների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News ԵՄ-ը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Որոշումը կայացվել է Վրաստանի կողմից առանց վիզայի ռեժիմի շրջանակներում իր պարտավորությունների խախտման պատճառով։ «Վրացական իշխանությունների 2024 թվականի հոկտեմբերից ի վեր ձեռնարկված գործողությունները, այդ թվում՝ բողոքի ցույցերի, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների ճնշումը, բացասաբար են ազդել Վրաստանում … Read more

ՌԴ-ն Իրանին տվյալներ է տրամադրում Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի ԱԹՍ-ները թիրախավորելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News The Washington Post-ը հղում անելով անանուն պաշտոնյաների գրում է, Ռուսաստանը Իրանին տրամադրում է հետախուզական տվյալներ՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի դեմ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր թիրախավորելու համար։ Երեք անանուն պաշտոնյաների խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը Իրանին տեղեկատվություն է տրամադրել ամերիկյան ռազմական օբյեկտների, այդ թվում՝ ռազմանավերի և ինքնաթիռների գտնվելու վայրերի մասին։ … Read more

Տարադրամի փոխարժեքները մարտի 6-ին – 24News

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 375.50 դրամ է, վաճառքը՝ 379 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 434 դրամ, վաճառքի դեպքում՝441 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.77 դրամ, վաճառքինը՝ 4.85 դրամ։ —00—ՄԱ

Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում պայքարում է հայկական շահի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արշակ Սրբազանի ազատ արձակման կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի անունից ողջունում եմ Արշակ Սրբազանի կալանքից ազատ արձակումը՝ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման հիմքով։ Արշակ Սրբազանը մեր Եկեղեցու այն սպասավորներից է, որի ծառայությունը միշտ եղել է … Read more

Հակոբյանի նկատմամբ արվածն ունի մեկ նպատակ՝ փաստաբանին հեռացնել իր պաշտպանության տակ գտնվող գործերից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News Մամուլից տեղեկացա, որ ձերբակալվել է Հայաստանի ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ Ռուբեն Հակոբյանը։ Այս մասին գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Հակոբյանին ճանաչում եմ շատ վաղուց՝ դեռ այն ժամանակներից, երբ նա Վանաձորում աշխատում էր որպես քննիչ, իսկ ես զբաղվում էի փաստաբանական գործունեությամբ։ Եվ կարող եմ վստահ ասել, որ թե՛ քննիչ եղած ժամանակ, թե՛ … Read more