Հակահայկական կոչերի համար Մախաչկալայում պատժել են «Դոնալդ Թրամփին»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Հակահայկական կոչերի համար Մախաչկալայում պատժել են «Դոնալդ Թրամփին»: Այս մասին գրում է Sputnik  Արմենիան: Դատարանը սոցցանցերւոմ այս մականունով հանդես եկող օգտատիրոջը տուգանել է «ատելության հրահրում և մարդկային արժանապատվության նվաստացում» հոդվածով։  Տղամարդն ընդունել է մեղքը և չի վիճարկել որոշումը։ —00—ԼԱ

Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է, գրում է «Սրբազան պայքար» տելեգրամ ալիքը։ «Վահագն Չախալյանը 8 ամիս մնաց կալանավայրում, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ: Վերջին օրերին ուներ ուժեղ ցավեր ու բարձր ջերմություն, որի դիմաց բուժում չէր արվում, միայն ցավազրկող էին սրսկում, որ կարողանա դիմանալ … Read more

Դուք անգամ ձեր կյանքերի եւ կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության «տերը» լինեք. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունները գոյություն չունեցող քաղաքական մանիպուլյատիվ սյուժե է, որն իշխանությունը «բոբոյացնում» է, որպեսզի դիրքավորվեն որպես «անկախականներ», ՀՀ սուվերենության համար ոչ մի բան չխնայող կոմիքսի հերոսներ։ Զավեշտ է, որ նման խոսույթով հանդես են գալիս մարդիկ, ում օրոք Հայաստանի ինքնիշխանությունը հասել … Read more

Միքայել Սրբազանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ։ Այս մասին 24News-ը տեղեկացավ Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Ըստ հայցի՝ Միքայել Սրբազանը պահանջում է հերքել արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պահանջ է ներկայացրել գումար բռնագանձելու մասին։ Քաղաքացիական հայցը ներկայացվել է 26․02․2026 թվականին։ Գործը մակագրվել է Արարատի … Read more

Ամփոփվել են Գլխավոր դատախազության 2025 թվականի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Վարչությունը միայն 2025 թվականին … Read more

Ամփոփվել են Գլխավոր դատախազության 2025 թվականի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Վարչությունը միայն 2025 թվականին … Read more

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչները հայտնաբերվել են,գողությունները՝ բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 և 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց և նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրացվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։ Փետրվարի 27-ին՝ կեսգիշերից քիչ անց, հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի … Read more

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։ —00—ՄԱ