Փաշինյանը զինծառայողների դատաբժշկական փորձաքննության միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Վարչապետ Փաշինյանը որոշում է  ստորագրել․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝1. Ստեղծել զորակոչային տարիքի քաղաքացիների և զինծառայողների դատաբժշկական փորձաքննության գործընթացի հետ կապված խնդիրներն ուսումնասիրող և համապատասխան լուծման առաջարկներ ներկայացնող միջգերատեսչական աշխատանքային խումբ: 2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

ՀԾԿՀ-ում քննարկում են «էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ապահովումը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Սույն թվականի փետրվարի 11-ի հանձնաժողովի նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային և առևտրային կանոնների նոր փոփոխությունները։ Փոփոխությունները միտված են ապահովելու էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը։ Մասնավորապես, արևային կայանների արտադրանքի շարունակական աճի պայմաններում էներգահամակարգում գերբեռնումների կանխման նպատակով ամենօրյա ռեժիմով ցանցից անջատվում և (կամ) բեռնաթափում են ատոմային էլեկտրակայանը, Երևանի ՋԷԿ-ի և Արմփաուեր-ի ջերմաէլեկտրակայանները՝ … Read more

Սա արդարադատություն չէ, քաղաքական հաշվեհարդար է․Փաստաբանը՝ Գոռ Համբարձումյանի ձերբակալության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․ «Ինչպես արդեն հայտնի է, Դավիթ Համբարձումյանի այսօրվա դատական նիստից անմիջապես հետո ձերբակալվել է նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։ Առաջադրված մեղադրանքը շինծու և ակնհայտ անհիմն է, որևէ աղերս չունի իրականության հետ։ Սա արդարադատություն չէ, սա քաղաքական հաշվեհարդար է։ Դավիթ Համբարձումյանի նիստից անմիջապես հետո նրա եղբոր “ձերբակալությունը” ոչ միայն կասկածելի համընկնում … Read more

Խաչատուրյանը դատավոր է նշանակել – 24News

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 19-ի ԲԴԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Վազգեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»։

ՔՊ 3 պատգամավոր Բրյուսել է մեկնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 պատգամավոր աշխատանքային այցով կգործուղվի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն): Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից: Փետրվարի 23-26-ը Բրյուսել կգործուղվեն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: —00—ԼԱ

Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Մեր տեղեկություններով՝ վերջինս մեղադրվում է՝ խարդախության, փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու և մի շարք այլ հանցանքների մեջ: Քննչական կոմիտեից «Իշխանությանը» հայտնեցին, որ. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական … Read more

ՀՀ-ի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ունի մի շարք պատմական նախադրյալներ․դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Փետրվարի 9-ին Մոսկվայում կայացել է պաշտոնական ընդունելություն ՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին։ Այս մասին տեեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ Ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ և այլ հյուրեր։«Վերջին տարիներին բանակի հիմնական նվաճումներից են հիմնարար … Read more

Գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թիվը երկարացնելու ցիկլի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեությունը մինչև 2036թ. երկարացնելու ցիկլի մեջ։ Հետո ևս մեկ փուլ՝ ենթադրվում է, որ հնարավորություն կլինի 10 տարով էլ երկարացնելու գործունեությունը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ»-ասել է Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում —00—ՄԱ