Այս օրը կոչված է ընդգծելու կանանց նշանակալի ներդրումը գիտության մեջ. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Փետրվարի 11-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ:   «Այս օրը կոչված է ընդգծելու կանանց նշանակալի ներդրումը գիտության մեջ, նրանց ներգրավվածության կարևորությունը գիտական ոլորտում, ինչպես նաև նրանց հետազոտական, … Read more

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը շարունակական է լինելու. Սուրեն Պապիկյան

Չեմ համարում, որ այստեղ անհավասարության խնդիր կա, որովհետև մենք խոսում ենք մի կոնտինգենտի մասին, որ բանակի շարքերը համալրվել են վերջին 3 տարիների ընթացքում, և մենք փորձում ենք այս համակարգը ամրացնել, բյուրեղացնել, և չեմ բացառում, որ հետագայում հաշվի առնելով որակները՝ այլ մոտիվացիոն համակարգեր կունենանք նաև այլ պայմանագրայինների մասով, ինչպիսիք, օրինակ, ունենք հատուկ նշանակության ստորաբաժանումներում: Այս … Read more

ԱԺ-ն ընդունեց ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետական տուրքի արտոնություններ սահմանող օրենքը

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենսդրական փոփոխությամբ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար սահմանվում են արտոնություններ՝ դատական ատյաններում իրենց իրավունքների պաշտպանությունը լիարժեք և մատչելի դարձնելու նպատակով: Գործող կարգավորումներով՝ բռնության ենթարկված անձինք պետական տուրքից ազատված … Read more

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը

Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստին քվեարկության արդյունքում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, ինչպես նաև համաձայնագրեր: Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում փոփոխություն կատարելուն առնչվող նախագիծը, համաձայն որի՝ բուժծառայություն դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն: Այն կարտացոլվի նաև ArMed համակարգում, այսինքն՝ ՀԴՄ-ում կարտացոլվի նաև … Read more

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում են տեսնել: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Ըստ պատգամավորի՝ հանրությունը վերջին օրերին քննարկում է ՊՆ-ի երեք տեսանյութեր, որոնք վերաբերում են Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկային, Հայաստանում արտադրվող զինտեխնիկային և ամրաշինական … Read more

10 զոհ, 20-ից ավելի վիրավոր․ Կանադայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Կանադայի նահանգներից մեկի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հարձակվողը։ Երկու տուժած ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ մոտ 25-ը բժշկական զննում է անցնում։ Ըստ նախնական տեղեկությունների, կրակողը շագանակագույն մազերով կին է եղել։ Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանությունը դպրոցում հայտնաբերել է վեց զոհ, իսկ մեկը մահացել է … Read more

Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը. Սուրեն Պապիկյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը:  Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ օրենքի նախագծի համաձայն՝ վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով … Read more